Շուշան Ռաֆայելյանի հետ հարցազրույցի վերլուծություն

Հարցազրույցն հիմնականում գովազդային էր. սկսած Շուշան Ռաֆայելյանի կյանքից, ուսումից և Յութուբյան ալիքից մինչև իր՝ Հանրային Հեռուստաընկերության աշխատանքի անցնելը։

Հարցազրույցի ընթացքում հիմնական առաջ քաշված խնդիրը Հայաստանում հարցազրույցների և հարցազրուցավարների որակն է (ինչը ուղիղ գովազդ է Շուշանի Յութուբյան գործունեության և, ինչու ոչ, նաև Հանրային Հեռուստաընկերության ծրագրերին)։

Ինչպես Շուշանը, այնպես էլ ես, պարզ դարձավ, շատ չեմ դիտում հեռուստացույց. հարցազրույցի ընթացքում որոշ օգտագործված բառեր (օրինակ՝ պատէկրան) շատ արհեստական են հնչում։

Հարցազրույցի առաջին մասի՝ հավանաբար Շուշանին նախապես ուղարկված հարցուպատասխանի հատվածը կրկին արհեստական էր, բայց կարող եմ ասել, որ երկրորդ «խաղային» հարցերի հատվածը հայտարարելուն պես Շուշանի մարմնի լեզուն «խեղճացավ» (կարծում եմ՝ նախապես այս հատվածի հարցերը չէին ուղարկել իրեն), ինչը, քիչ թե շատ, բնական զգացում տվեց հարցազրույցին։

Design a site like this with WordPress.com
Get started