Հայաստանի Հանրապետության Խորհրդայնացումը

Պատճառահետևանքային կապի վերհանում՝ վերհանե՛ք Փետրվարյան ապստամբության պատճառները և հետևանքները։

Հայաստանում 1921 թ. փետրվարյան ապստամբության պատճառները հիմնականում պայմանավորված էին բոլշևիկյան իշխանությունների սխալ քաղաքականությամբ: Հայաստանի բոլշևիկ ղեկավարների գործադրած ձերբակալությունների, բռնագրավումների, հալածանքների քաղաքականությունը, հայկական բանակի և սպայության ոչնչացումը, հարևանների հետ խոստացված խնդիրները լուծելու անկարողությունը ժողովրդին մղեցին զինված ապստամբության: Ապստամբության հետևանքով հայ ժողովուրդը կարողացավ ապացուցել իր իրավունքների համար կռվելու պատրաստակամությունը: Ապստամբության արդյունքում մեղմացավ բոլշևիկյան ժողովրդահալած քաղաքականությունը Հայաստանում:

Նկարագրե՛ք Խորհրդային Հայաստանի առջև ծառացած տարածքային-սահմանային խնդիրները և զուգահեռներ անցկացրե՛ք դրանց ու ներկայիս Հայաստանի առջև ծառացած տարածքային-սահմանային խնդիրների միջև։

Հայ բոլշևիկների ձախողված քաղաքականությունը Ադրբեջանի հետ հարաբերություններում դժգոհություններ առաջ բերեցին Հայաստանում: Բոլշևիկների իշխանության գալու նախօրյակին Խորհրդային Ադրբեջանի ղեկավարության կողմից Ղարաբաղից, Նախիջևանից և Զանգեզուրից հրաժարվելու հավաստիացումները գոհունակությամբ ընդունվեց հայ ժողովրդի կողմից: Սակայն, պարզվեց, որ Խորհրդային Ադրբեջանն ամենևին էլ չի ցանկանում հրաժարվել վերոնշյալ տարածքներից։

Վրաստանի հետ Խորհրդային Հայաստանի հարաբորությունները նույնպես լարված էին: Վրաստանի իշխանությունները շարունակում էին դեռևս առաջին հանրապետության ժամանակ կիրառվող շանտաժի քաղաքականությունը` Հայաստանին սպառնալով պահել շրջափակման մեջ: Նրանք մերժեցին դատարկել ապօրինի կերպով գրավված Լոռին ու կտրեցին Հայաստանի երկաթուղային հաղորդակցությունը Բաթումի և Բաքուի հետ։ Լոռու հայ բնակչությունը շարունակ հալածվում էր: Հայաստանի բոլշևիկյան իշխանությունները ի զորու չեղան կարգավորելու նաև Վրաստանի հետ տարածքային խնդիրները:

Design a site like this with WordPress.com
Get started