Հատիս, Հատիս…

Հայաստանի անկախության օրը նշեցինք Հատիսի բաղձալի գագաթի վրա։

Դժգոհում էինք բարձունքի դեպի վեր ճանապարհի դժվարությունից, բայց դեռ չգիտեինք, թե մեզ ինչ է սպասվում Հատիսը հաղթահարելուց հետո…

Անցաք, քայլեցինք, մագլցեցինք ու հանգստացանք, հիացանք հիասքանչ տեսարաններով, բնությամբ։ Ցանկալի կատարին հասնելու զգացմունքների մասին լռեմ, աննկարագրելի էին… Նկարներ, բացահայտումներ և քննարկուներ ամենատարբեր թեմաներով։ Էլ չշարունակեմ, այսպես կթվեմ ու կթվեմ…

Հասանք «հետաքրքիր»-ին՝ իջնելուն…

«Իշխանաց» պարեցինք գագաթին ու սկսեցինք քայքը դեպի մեր ավտոբուսը. մոտ 2 ժամվա ճանապարհ՝ հաշված քայլել-խոսելը։ Բայց ճակատագիրն ուրիշ պլաններ ուներ մեզ համար…

Մեզ զգուշացրել էին, որ անձրև է սպասվում, բայց ոչ՝ այդ տիպի. սելավ և մրրիկ։ Չզգացինք, թե ինչպես պլանավորված 2-ի տեղը իջանք մոտ 1 ժամում…

Վայ, Հատիս, Հատիս… Հուսամ էլ չենք տեսնվի…

Հ.գ. ինչքան էլ այդպիսի ավարտ ունեցավ ճամփորդությունը, հաստատ լավով ենք հետ նայելու ու հիշելու։

«Մուտք». Համագործակցություն Ժիրայր Չոլաքյանի հետ

«Մուտք»-ը Գուրգեն Մահարու ստեղծագործություններից է. իհարկե, ինչքան էլ չեմ սիրում Մահարուն և իր ստեղծագործական ձեռագիրը, այս դիպաշարով նա լավ էլ կարողացել է նկարագրել 20-րդ դարի սկզբի Հայաստանը։ Պատկերումներն ու կերպարները տալիս են այդ ժամանակաշրջանում երկրի իրավիճակն ու պատկերը մանրամասն։

Ժիրայր Չոլաքյանը կարողացավ խումբը կաղմակերպել և ստանալ, իմ կարծիքով, ստացված բեմադրություն։ Թատերական գործունեությամբ այդքան էլ գրավված չլինելով՝ կխոստովանեմ, որ ամեն մի գործընթաց, որն արվել է վերջնական արդյունքի հասնելու համար, շատ բան է մեզ տվել՝ հանրային կաշկանդվածությունից ազատվելուց սկսած մինչև կողմնորոշվելու կարողություն, իմպրովիզ անսպասելի իրավիճակներում։

Կարծում եմ՝ կարողացանք հանդիսատեսին փոխանցել Հայաստանի Հանրապետության այդ ժամանակների զգացումն ու խնդիրները, բուրժուազիային և քաղաքական տեսանկյուն ունեցող հակամարտողներին։

Մարթա Ուելս. Հարցազրույց

Մարթա Ուելսը սպեկուլյատիվ գրականության ամերիկացի ստեղծագործ է. սպեկուլյատիվ գրականության ստեղծագործությունների իրադարձությունները տեղի են ունենում ոչ իրական աշխարհում՝ գերբնական, ֆուտուրիստական կամ այլ երևակայական տարրերով լի։

Հարցազրույցի մեջ ծանոթանում ենք Ուելսի հետ. իմանում ենք իր գործունեության, հաղթած մրցանակների և հաջողության գրավականի ենթադրական գրավականը՝ ըստ հենց գրողի, նաև իր կարծիքը սայֆայի և ֆենթզիի մասին՝ շուկայի մեջ դրանց դերը։

Խոսելով սայֆայի և ֆենթզիի շուկայի մասին՝ նա ուղղակիորեն բացահայտում է իր թիրախային լսարանին։ Լավ էլ տեղեկացված է, ասեմ, գիտի իր գործը, և թե ինչպես վարի իր բիզնեսը։

Նա խոսեց իր՝ խաղային ասպարեզում համագործակցության մասին, ինչը ուղիղ գովազդ է՝ իր հետ համագործակցային նախագծեր անելու։ Իր կայքում անգամ կա այդ հատվածը՝ «համագործակցություն»։

Իհարկե, չենք կարող մեղադրել իրեն. միայն մոլի ստեղծագործողները, այս օրինակի համար, կարող են ստեղծագործել միայն կիրքի համար։ Վերջիվերջո, աշխատած գումարով է, որ մարդն ապրում է։

«Էյֆորիա». Սցենարից հատված

«ՓԻԼՈՏ». Գրել է Սեմ Լևինսոնը. 27 ապրիլի, 2017թ

ՄՈՒՏՔ:
ՀԻՎԱՆԴԱՆՈՑ – ԾՆՆԴԱՏ – ՄԻ ՕՐ

ՈՒԺԵՂ, ԹԱՐԹՈՂ ԼՈՒՅՍ, հիվանդանոցային աղմուկ։
Տեսախցիկը արագ թեքվում է ներքև և տիկնիկների մեջ ընկնում ծննդաբերող ԿՆոջ ոտքերի միջև։
ԱՐԳԱՆԴ – ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ
Մի պտուղ՝ ցանկացած այլ պտղի նման: Լավ, մարդ: ԵՐԵԽԱ։ Երեխա, որը գտնվում է գարշելի մղձավանջի մեջ, երբ նա կծկվում է և պատրաստվում է դուրս գալ իր տան հարմարավետությունից:
ՌՈՒ
Ես մի ժամանակ երջանիկ էի։ Բավարարված։ Շրջվելով իմ անձնական տարածքում՝ նախածննդյան լողավազանում։ Հետո մի օր, ինձանից անկախ, ես բազմիցս բախվում էի մորս՝ Լեսլիի արգանդի վզիկին:
ՄԵՆՔ ՏԵՍՆՈՒՄ ԵՆՔ և ԶԳՈՒՄ ԵՆՔ յուրաքանչյուր կծկում, քանի որ այն ազդում է քաղցր մանուկ Ռուի վրա: Ամեն անգամ, երբ նրան սեղմում են, նրա մարմինը դողում է, ասես կրակում են ատրճանակով: Նորից ու նորից ու նորից, մինչև չստացվի…
ԾՆՆԴՅԱՆ ՋՐԱՆՑ – ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ
Սա գարշելի ճամփորդություն է, քանի որ մանուկմ Ռուն իր ոսկորները ջարդոտելով իջնում է մոր մութ լաբիրինթոսով:
SFX. Ճռճռոց, թույլ արձագանքներ, ջրերի թուլացում, ներծծում, թույլ ճիչ դրսից, տարօրինակ ռադիոալիքներ…
ԼՈՒՅՍԻ ՇՈՂ, և մենք շտապում ենք դեպի այն, ինչպես մետրոյի գնացքը դժոխքից:
ՌՈՒ

Լավ պայքար մղեցի, բայց պարտվեցի.
Առաջին անգամ, բայց ոչ վերջին։
Դղրդյուն, հողի ցնցող ալիքի աճող ՁԱՅՆԸ, երբ ԼՈՒՅՍԸ մեծանում է, սպիտակում, պայծառանում…
ԱՐԱԳ ԱՆՑՈՒՄ
ՆՅՈՒ ՅՈՐՔ – ԱՐԵՎՈՏ, ԱՆԱՄՊ ՕՐ
United Airlines 175 չվերթը լուռ վթարի է ենթարկվում Հյուսիսային աշտարակի մեջ: [ԱՐԽԻՎԱՅԻՆ ԿԱԴՐԵՐ]
ՄԵՆՔ ԴԻՏՈՒՄ ԵՆՔ, թե ինչպես է ծխի, կրակի և բեկորների անձրևը թափվում շենքի կողմից:
ՌՈՒ

Ես ծնվել եմ սեպտեմբերի 11-ից երեք օր անց։
ԱՆՑՈՒՄ
ՀԻՎԱՆԴԱՆՈՑ ՍԵՆՅԱԿ – ՄԻ ՕՐ
Մանուկ Ռուն, մի քանի վայրյկան, նրա մարմինը պատված է արյունով և լորձով, բարձրացվում է դեպի տեսախցիկը: Նրա թոքերը լցվում են օդով, և աչքերը բաց են, թարթում է։
Ռուի տեսանկյունից՝ մառախլապատ աչքերի միջով. հեռուստացույց, որը տեղադրված է պատին.
Ջորջ Բուշ կրտսերը՝ կանգնած Ground Zero-ի գագաթին, ցլերի եղջյուրը ձեռքին:
Ռու-ի դեմքին ՄՈՏԵՑՈՒՄ:
ՋՈՐՋ Վ. ԲՈՒՇ
Ես լսու՜մ եմ ձեզ։
ՀԵՌՈՒՍՏԱՑՈՒՅՑԻՆ ՄՈՏԵՑՈՒՄ:
ՋՈՐՋ Վ. ԲՈՒՇ (ՇԱՐՈՒՆԱԿ)
Ես լսու՜մ եմ ձեզ։ Մնացած աշխարհը լսում է ձեզ, և մարդիկ, ովքեր տապալել են այս շենքերը, շուտով կլսեն մեզ բոլորիս:
Փրկարարները սկսում են վանկարկել։
ՓՐԿԱՐԱՐՆԵՐ

ԱՄՆ! ԱՄՆ! ԱՄՆ! ԱՄՆ! ԱՄՆ! ԱՄՆ! ԱՄՆ!
Ռուի դեմքը՝ հուզված ելույթով և հայրենասիրական վանկարկումներով։
ՀԱՐՎԱԾԻ ՁԱՅՆ
Նա սկսում է սարսափից լաց լինել:
ԱՆՑՈՒՄ
Հանկարծ նրան կաթ են տալիս: Եվ մի ակնթարթում նրա աչքերը ետ են գլորվում՝ թմրանյութի մշուշի մեջ լինելու պես:
ԿԱԴՐԵՐԻ ՇԱՐՔ
ՌՈՒ
Մայրս ու հայրս երկու օր անցկացրին հիվանդանոցում՝ ինձ պահելով հեռուստացույցի մեղմ լույսի տակ, դիտելով այդ աշտարակների անկումը նորից ու նորից ու նորից։ Մինչև վշտի զգացումներն ու սարսափի դողերն իրենց տեղը զիջեցին թմրությանը։
Հեռուստատեսությունն անջատվում է: Մեզ մեջ գցելով։
ՍԵՎ:
ՌՈՒ

Եվ հետո, առանց նախազգուշացման, արվարձանների սպիտակամորթ ամերիկյան միջին դասի մանկություն:
ԹԵՐԱՊԻՏԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ – ՄԻ ՕՐ
Տեսախցիկը մոտենում է թերապևտին՝ ձեռքերը խաչած, մեղմ ժպիտով:
ԹԵՐԱՊԵՎՏ

Ես կասեի, որ նա տառապում է…
ՀԱԿԱԴԱՐՁ
4 տարեկան Ռուն՝ գծավոր պիժամա հագած, սեղմված երկու մեծ մարմինների միջև, որոնք մենք կարող ենք միայն ենթադրել, որ նրա ծնողներն են:
ՌՈՒ
Ես ֆիզիկական բռնության չեմ ենթարկվել։
ԹԵՐԱՊԵՎՏ
Ուշադրության դեֆիցիտի խանգարում։
ՌՈՒ
Երբեք մաքուր ջրի պակաս չեմ ունեցել…
ԹԵՐԱՊԵՎՏ
Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում
ՌՈՒ
Ընտանիքի անդամի կողմից չեմ ենթարկվել բռնաբարության:
ԹԵՐԱՊԵՎՏ
Ընդհանուր անհանգստության խանգարում.
ՌՈՒ
Եվ մինչև այդ պահը, ես ավելի շատ տրավմա չէի ապրել, քան որևէ մեկը:
ԹԵՐԱՊԵՎՏ
Եվ, հնարավոր է, երկբևեռ խանգարում:
ՑԱԾՐ ՀԱՐՎԱՆԵՐԻ ՁԱՅՆԵՐ
Բայց նա մի փոքր երիտասարդ է այդ ամենը պատմելու համար:
Լեսլիից մեղմ արցունքներ են հոսում, երբ Ռուն անհանգստացած նայում է վերև:
ՌՈՒ
Ուրեմն բացատրիր ինձ այս անհեթեթությունը…

My 22-23 In Highschool

This year was more of a mature one to all of us, I think. We all grow up and the realization of what we commit to in life changes fast in this age period.

A lot of opportunities were brought to my attention, some that I would never imagine being engaged in: international volunteer jobs, learning programs, projects and so much more I can’t possibly name.

Sadly, I didn’t get to travel much; however, I went to museums and watched ballet, what I hadn’t seen before.

New music discoveries, new books read, new people met.

The one thing I am pleased with achieving this year is figuring out my future plans on profession and what I am going to do with my life, in general. I’ve already put up with the objectives I need to overcome to get to the place I want to be in about 10 years.

English classes were my energy boosters of this school year; I don’t think the classes we were obligated to learn were not the best choices, but English was one of the subjects to help me through it. However, I may have been lazy and did not follow the deadlines properly of my English assignments, I can now look back and say, “it’s not that I haven’t done much”. So, I think it would be fair to get a 9. 💀

Next year, that is going to be my last in high school, I am really hoping to be in a happy and sensible place.

Յիյուն Լի. Լացելու կարողությունը

Յիյուն Լին առաջին հայացքից մի շատ լավ չինացի տիկին է, ով նաև կարողանում է լավ գրել, բայց, ինչպես ասում է հենց ինքը՝ Լին, նա այնքան էլ լավ ու ընկերասեր տիկին չէ, ով կարող է նաև մի փոքր գրել: Նրա համար կարևոր է դիվերսիոն լինելը. դիվերսիոն, երբ չեն չհետևում այն նարատիվներին, որոնք առավել հարմար են։

Այս ստեղծագործությունը՝ «Լացելու կարողությունը» առաջինն է, որ կարդում եմ Լիի, ինչպես պարզեցի, հարուստ, մեծ տարածում ունեցող և բազում մրցանակների արժանացած գրացանկից։

Զգացվում է գրողի ստեղծագործական նոր շունց ունեցող տաղանդը. իրող շատ հետաքրքիր էր պատմվածքի կառուցվածքը. ոլորապտույտ հանդիպող զգացումների ու հոգեվիճակների նկարագրությունները ամբողջովին կարդալու սահունության և մտածելու տեղիք տալու իդեալական համադրությունն ապահովում են։

Չեմ կարող առանձնացնել մեկ ընդհանում իմաստը պատմվածքի, քանի որ, կարծում եմ, պատմվածքի իմաստն էլ հենց այդ էր. չունենալ մեկ իմաստ, այլ կարողանալ արտահայտել մի շարքը՝ հոր և երեխայի մեջ հանդիպող առանձնահատուկ փոխհարաբերություններ, սեփական էմոցիաների վարվելակերպի անհասկանալի պահվածք, մարդու անձնական կյանքի և իր սահմանների ծայրահեղականություն, բարության ու դածանության, վախի ու հպարտության զուգահեռներ և այլն։

Ստեղծագործությունն ընթերցելիս, չիմանալով բնագրի լոզուն, զգում էի, որ թարգմանված է հենց անգլերենից. կային հատվածներ, որտեղ հստակ դա տարբերակվում էր ինձ համար.

«Նրա այս մտածկոտ հայտարարությունն անոմալիա էր։ Նա շատ քիչ էր խոսում իր մասին։ Եթե ես լինեի նրա կենսագիրը, չէի կարողանա մի խղճուկ էջից ավելին գրել նրա մասին։
Ահա թե ինչ գիտեմ ես նրա կյանքի մասին։»

Նաև նկատեցի որոշակի տարօրինակություններ կամ, ամենայն հավանականությամբ, թարգմանական անհամապատասխանություններ հայերենի հետ.

«կենդանիների հետ ավելի հարմարավետ է զգում, քան մարդկանց»

«իսկ այգին բարգավաճում է»

Եվ, իհարկե, խնդրառության կամ կետադրական սխալներ՝ երևի թե ոչ բավարար խմբագրված լինելու հետևանք։

«մի րոպե սպասեք այդտեղ, ասում էր ինչ-որ բժիշկ կամ բուժքույր»

«գյուղացիների գնած ճամպրուկով, որտեղ ոչինչ չկար, բացի գուլպաները»

Աղբյուր

Թարգմանությունը իսպաներենով

Իսպաներենը աշխարհում ամենաշատ խոսվող լեզուների շարքում 2-րդն է։ Իհարկե, 2-րդը լինելն արդեն ամեն ինչ ասում է, բայց նաև նշեմ, որ վերջին տարիներին, օրինակ, երաժշտական ինդուստրիայում իսպանալեզու երգերը չեն զիջում անգլերենի շուկային։

Մեր թարգմանությունները հիմնականում անգլերենից են, և նաև ռուսերեն հասկանալի պատճառներով։ Իսկ ինչու են քիչ իսպաներենի թարգմանությունները. կարծում եմ պատճառները նույնպես հասկանալի են. լեզուն տիրապետողների քանակը մեր երկրում այդքան էլ շատ չէ։

Ես քիչ թե շատ տիրապետում եմ լեզվին։ Իմանալով, թե ինչքան հարուստ գրականություն կա իսպաներենով, չեմ կարող հնարավորությունը բաց թողնել դրանցից օգտվելու և, իհարկե, թարգմանելու։

Թարգմանական գործընթացն ավելի բարդ է տրվում, քան իմ՝ անգլերենից թարգմանությունների ժամանակ. պատճառը իսպաներենի՝ ավելի բարդ լեզու լինելու և ավելի հարուստ ու կոմպլեքս բառապաշարի մեջ է հավանաբար։ Բայց ինչը բարդ է տրվում, ավելի է զարգացնում, այս դեպքում, թարգմանական հմտությունները։

Այս ուսումնական շրջանի ընթացքում հասցրել եմ թարգմանել 4 ստեղծագործություն արգենտինական, ուրուգվայական, չիլիական և պերուական գրականությունից։ Այս բոլոր երկրները իսպանախոս երկրներ են՝ հարուստ գրականությամբ։

Իմ թարգմանած ստեղծագործություններից ամենամեծ հաճույքը ստացել եմ Իզաբել Այենդեի «Ուսուցչուհու հյուրը» ստեղծագործությունը թարգմանելիս։

Անեմ մի մեջբերում երկու լեզուներով էլ.

“La misma tarde en que Riad Halabí entró en Agua Santa por un extremo, por el otro un grupo de muchachos trajo el cuerpo del hijo de la Maestra Inés en una improvisada angarilla. Se había metido en un terreno ajeno a recoger un mango y el propietario, un afuerino a quien nadie conocía por esos lados, le disparó un tiro de fusil con intención de asustarlo, marcándole la mitad de la frente con un círculo negro por donde se le escapó la vida.”

«Նույն օրը՝ կեսօրին, երբ Ռիադ Հալաբին գնաց Ագուա Սանտա, մի խումբ տղաներ բերեցին տիրուհի Ինեսի որդու մարմինը՝ ինքնաշեն պատգարակի վրա։ Տղան մտել էր ուրիշի հողատարածք՝ մանգո քաղելու, իսկ տերը՝ մի օտարական, ում այդ կողմերում ոչ ոք չէր ճանաչում, վախեցնելու նպատակով հրացանով կրակել էր տղայի ուղղությամբ, բայց կրակոցը բացել էր տղայի ճակատի կեսը՝ ազատելով նրա հոգին մարմնից…»

Զինծառայողների իրավունքներն ու պարտականությունները

Իրավունքներ

Հոդված 10. Պետությունը երաշխավորում է զինծառայողների սոցիալական և իրավական պաշտպանությունը, միջոցներ է ձեռնարկում նրանց համար բավարար և արժանի կենսամակարդակ ապահովելու, ծառայության և կենցաղի պայմանների բարելավման ուղղությամբ:

Զինծառայողների իրավունքների ապահովումը և պահպանումը դրվում են տարածքային կառավարման մարմինների, զինվորական կառավարման մարմինների, հրամանատարների (պետերի) և իրավապահ մարմինների վրա:

Նախքան զինվորական երդում տալը զինծառայողը չի կարող նշանակվել զինվորական պաշտոնի, ընդգրկվել մարտական խնդիրների կատարման գործում (մարտական գործողությունների, մարտական հերթապահության, պահակային ծառայության կատարմանը): Զինվորականին չեն ամրակցվում սպառազինություն և ռազմական տեխնիկա, նրան չեն կարող տալ կալանքի կարգապահական տույժ:

Զինծառայողների օրինական շահերի և իրավունքների իրականացման ուղղությամբ իրենց պարտականությունները չկատարելու դեպքում մեղավոր հրամանատարները (պետերը) ենթակա են օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության:

  1. Զինծառայողները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են: Նրանք օգտվում են հանրապետության քաղաքացիների համար սահմանված իրավունքներից և ազատություններից, հաշվի առնելով գործող օրենսդրությամբ սահմանված զինվորական ծառայության պայմաններից բխող սահմանափակումները: Նրանց վրա դրվում են սահմանադրական, այլ համաքաղաքացիական պարտականություններ, ինչպես նաև ընդհանուր, ծառայության և հատուկ պարտականություններ` սահմանված զինվորական ծառայության պայմաններով:
  2. Պետությունը երաշխավորում է զինծառայողների սոցիալական և իրավական պաշտպանությունը, միջոցներ է ձեռնարկում նրանց համար բավարար և արժանի կենսամակարդակ ապահովելու, ծառայության և կենցաղի պայմանների բարելավման ուղղությամբ:
    Զինծառայողների իրավունքների ապահովումը և պահպանումը դրվում են տարածքային կառավարման մարմինների, զինվորական կառավարման մարմինների, հրամանատարների (պետերի) և իրավապահ մարմինների վրա:
  3. Զինծառայողները, զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև ծառայությունից դուրս ժամանակ ունեն զենք պահելու, կրելու, գործադրելու և օգտագործելու իրավունք:
    Զինծառայողները, որպես ծայրահեղ միջոց, անհատապես կամ ստորաբաժանման կազմով զենք գործադրելու իրավունք ունեն`
    – պահպանվող ռազմական և պետական օբյեկտների, զորամասերի և ստորաբաժանումների տեղաբաշխման, շենքերի ու շինությունների, զինվորական էշելոնների, մեքենաների շարասյուների ու միայնակ տրանսպորտային միջոցների և պահակախմբերի վրա խմբային կամ զինված հարձակումը ետ մղելու համար, եթե հնարավոր չէ դրանք պաշտպանել այլ եղանակով ու միջոցներով.
    – զենքին կամ ռազմական տեխնիկային բռնի տիրանալու փորձի կասեցման համար, եթե հնարավոր չէ դրանք պաշտպանել այլ եղանակով ու միջոցներով.
    – զինծառայողներին և քաղաքացիական անձանց կյանքին կամ առողջությանը սպառնացող հարձակումից պաշտպանելու համար, եթե հնարավոր չէ նրանց պաշտպանել այլ եղանակով ու միջոցներով.
    – հանցագործություն կատարած կամ ծանր հանցագործության կատարման պահին բռնված և զինված դիմադրություն ցույց տվող անձին, ինչպես նաև զենքը հանձնելու օրինական պահանջը կատարելուց հրաժարվող զինված անձին մեկուսացնելիս, եթե այլ եղանակով ու միջոցներով հնարավոր չէ ճնշել դիմադրությունը կամ առգրավել զենքը:
    Արգելվում է զենք գործադրել կանանց և անչափահասների նկատմամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք կատարում են զինված կամ խմբային հարձակում, ցույց են տալիս զինծառայողի և այլ քաղաքացիների կյանքին սպառնացող զինված դիմադրություն, եթե այլ եղանակով ու միջոցներով հնարավոր չէ կասեցնել այդ հարձակումը:
  4. Բոլոր զինծառայողները, ինչպես նաև պահեստազորում կամ պաշտոնաթողության մեջ գտնվող քաղաքացիները, որոնք զինվորական ծառայությունից զորացրվել են զինվորական համազգեստ կրելու իրավունքով, ունեն զինվորական համազգեստ կրելու իրավունք։
  5. Պահակախմբի անձնակազմի մեջ մտնող զինծառայողներն իրավունք ունեն զենք գործադրել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կայազորային ու պահակային ծառայությունների կանոնադրությամբ սահմանված դեպքերում ու կարգով:

Պարտականություններ

  1. Զինծառայողը պարտավոր է հավատարիմ լինել զինվորական երդմանը, անձնուրաց կերպով ծառայել իր ժողովրդին, արիաբար, հմտորեն, չխնայելով սեփական արյունը և նույնիսկ կյանքը, պաշտպանել Հայրենիքը` Հայաստանի Հանրապետությունը, կատարել զինվորական պարտքը, անսասան տանել զինվորական ծառայության դժվարությունները։
  2. Զինծառայողը պարտավոր է բարձր պահել զինվորական ընկերասիրությունը, չխնայելով կյանքը` ընկերներին փրկել վտանգից, նրանց օգնել խոսքով ու գործով, հարգել նրանցից յուրաքանչյուրի պատիվն ու արժանապատվությունը, իր և ուրիշ զինծառայողների նկատմամբ թույլ չտալ կոպտություն և ծաղրուծանակ, նրանց հեռու պահել անարժան արարքներից։
  3. Զինծառայողը պարտավոր է դրսևորել հայրենասիրություն, նպաստել ազգերի և ժողովուրդների միջև եղբայրության ամրապնդմանը:
    Զինծառայողների ուսուցման և դաստիարակության ընթացքում պետք է հարգանք ցուցաբերվի նրանց ազգային զգացմունքների, սովորությունների և ավանդույթների նկատմամբ:
    Հայաստանի Հանրապետության զինված ուժերում որպես պետական լեզու օգտագործվում է հայերենը: Հայոց լեզվին թույլ տիրապետող զինծառայողներին տրվում են ուսումնական ձեռնարկներ, ժամանակ է առանձնացվում և ստեղծվում են այլ պայմաններ լեզուն ուսումնասիրելու համար:
  4. Զինծառայողը պետք է պահպանի զինվորական ծառայության անվտանգության պահանջները, հիվանդությունների և հաշմվելու կանխման միջոցները, ամեն օր բարձրացնի ֆիզիկական կոփվածությունն ու մարզվածությունը:
  5. Մարտական գործողությունների ընթացքում նույնիսկ իր զորամասից (ստորաբաժանումից) կտրված և լրիվ շրջապատման մեջ լինելիս զինծառայողը պարտավոր է վճռական դիմադրություն ցույց տալ հակառակորդին` խուսափելով գերեվարվելուց: Նա պարտավոր է մարտում մինչև վերջ կատարել իր զինվորական պարտքը:

Հատուկ պարտականություններ + իրավունքներ

Մարտական հերթապահության (մարտական ծառայության), օրվա և կայազորային վերակարգի մեջ գտնվող, ինչպես նաև տարերային աղետների հետևանքների վերացման համար ներգրավված կամ այլ արտակարգ վիճակներում գտնվող զինծառայողները կատարում են հատուկ պարտականություններ: Այդ պարտականությունները և դրանց կատարման կարգը սահմանվում են օրենսդրական, համազորային ակտերով, զինվորական կանոնադրություններով ու դրանց հիման վրա մշակված իրավական այլ ակտերով և, որպես կանոն, կրում են ժամանակավոր բնույթ:

Հատուկ պարտականությունների կատարման ժամանակ զինծառայողներն օժտվում են նաև հատուկ իրավունքներով` կապված զինվորական կարգապահության և իրավակարգի պահպանման, անձնակազմի, մարտական դրոշների, սպառազինության, ռազմական տեխնիկայի ու նյութական այլ միջոցների և ուրիշ ռազմական ու պետական օբյեկտների պաշտպանության հետ, այդ թվում` զենքի գործադրմամբ:

Will AI be helpful for humanity in the future?

Artificial intelligence (AI) is getting more and more attention every other day. It’s one of the most talked-about topics that doesn’t miss out anywhere; it’s present in every existing industry, I’d say.

I personally incline to AI having more pros than cons. I use AI in my everyday job; it actually saves much time in doing my tasks, not affecting the quality, but instead – more quantity.

People have a fear of losing their jobs because of AI overtaking; it’s not really accurate to say AI is actually the one to replace the workforce. It’s more of a combination of automation and AI. I don’t see bad in that, though. If the employer can “hire” an “AI” to do the job in less time and with fewer resources, why not?

Nevertheless, AI can get pretty scary, I agree… For example, the “AI covers” have been very popular in the past months. Those can, for example, make Lady Gaga sing an Aram Asatryan song; see the Ariana Grande AI cover of Brunette’s Eurovision 2023 single, “Future Lover”, below:

To conclude, I see more of a potential for humanity to grow than to go under. AI can be a great source of new technologies and tools to use to make everyday life easier.

Մարք Թվեին. Եվայի օրագիրը. Հատված. Թարգմանություն

Որտեղի՞ց նրան այդ բառը: Չեմ կարծում, որ երբևէ օգտագործել եմ այն:

Ոչ, նա իմ անունով չհետաքրքրվեց։ Փորձեցի թաքցնել հիասթափությունս, բայց ենթադրում եմ՝ չստացվեց։ Ես հեռացա և ոտքերս ջրի մեջ դրած՝ նստեցի մամուռի վրա։ Այնտեղ գնում եմ, երբ ընկերակցության կարիք ունեմ, ոմանց նայելու, ոմանց հետ խոսելու: Բավարար չէ ջրերի մեջ պատկերված այդ գեղեցիկ սպիտակ մարմինը, բայց գոնե ինչ-որ բան է. ինչ-որ բանն ավելի լավ է, քան բացարձակ միայնակությունը: Այն խոսում է, երբ ես եմ խոսում, տխուր է, երբ ես եմ տխուր, այն հասկանում և կարեկցում է ինձ. ասում է. «Մի՛ վհատվիր, խեղճ անընկեր աղջիկ, ես կլինեմ քո ընկերը»: Ինձ լավ ընկեր է և իմ միակն է, իմ քույրն է:

Առաջին անգամը, երբ նա լքեց ինձ: Ահ, ես երբեք չեմ մոռանա դա, երբեք, երբեք: Իմ սիրտը երկաթ էր իմ մարմնում: Ես ասացի. «Նա այն ամենն էր, ինչ ունեի, և հիմա նա չկա»: Հուսահատության մեջ ես ասացի. «Ես այլևս չեմ կարող այսպես ապրել» և դեմքս թաքցրի ձեռքերովս, ինձ մխիթարանք չկար։ Եվ երբ դեմքս բացեցի մի փոքր անց, նա նորից այնտեղ էր՝ սպիտակ, փայլուն և գեղեցիկ, և ես թռա նրա գիրկը:

Կատարյալ երջանկություն էր. երջանկությունը նախկինում էլ էի ծանոթ, բայց այն այսպիսին չէր, սա էքստազի էր։ Նրան էլ երբեք չեմ կասկածել: Երբեմն նա տեղում չէր, գուցե մեկ ժամ, գուցե գրեթե ամբողջ օրը, բայց ես սպասում էի և չէի կասկածում։ Ասացի. «Նա զբաղված է կամ ճամփորդության է գնացել, բայց կգա»։ Եվ այդպես էր. նա միշտ էլ վերադառնում էր: Գիշերով նա չէր գա, եթե մութ լիներ, քանի որ նա երկչոտ էր և փոքրիկ. բայց եթե լուսին էր, գալիս էր: Ես չեմ վախենում մթությունից, բայց նա ինձնից փոքր է տարիքով. ինձնից հետո է ծնվել: Շատ ու շատ են եղել իմ՝ նրան այցելութունները. նա իմ մխիթարությունն ու ապաստանն է, երբ իմ կյանքը բարդ է, իսկ այն հիմնականում այդպես է:

Բնագիր

Կրկնվող գրականական նախագծերի լավ կողմերը

Ես Սարգիսն եմ, կրթահամալիրի 11-րդ դասարանի աշակերտ, 2-րդ տարիս է, ինչ Սեբաստացիական ուսումնական պլանով եմ անցնում «գրականություն» առարկան։

Եկել էի կրթահամալիր, առաջին իսկ օրը ինձ ընդհանրապես անծանոթ մի գրողի ստեղծագործության՝ «Քաղաքական այր»-ի վերլուծություն. հիմա, իհարկե, գոնե, տեսքով կամ տվյալ ստեղծագործությամբ ճանաչում եմ Մոհամմադ Ալի Ջամալզադեին։

Տարվա ընթացքում կրկնվող գրականական ծրագրերը արդյո՞ք նոր գիտելիք ստանալու կամ հինը վերհիշելու հնարավորություն չէ։ Ամեն տարի Թումանյանին կամ Չարենցին ճանաչում ենք մի քայլ ավելի մոտ՝ բռնած երիտասարդ տարիքում ևս սիրային արկածի բացահայտումից մինչև գրողի հոգեբանությունն ու ստեղծագործական տարբերակող «ես»-ը։ 2-րդ տարվա ընթացքում արդեն, օրինակ, քիչ թե շատ, տարբերում եմ Չարենցյան տխրությունը Տերյանականից։

Առաջին անգամից քեզանով չես կարող անել ոչ մի բան՝ մաթեմատիկայից մինչև գրականություն։ Կրկնում ես, կրկնում, մինչև, օրինակ, բանաձևը չգա աչքիդ առաջ, նույն երգն այնքան անգամ ես լսում, մինչև ամեն բառ-նոտան ինքնաբերաբար երգես, կամ մինչև, օրինակ, ստեղծագործության ամեն հերոսի հոգեբանությունը պարզից պարզ չլինի։

Գալով Սեբաստացիականից ամբողջովին տարբերվող ուսումնական ծրագրով դպրոցից, որտեղ ամեն կիսամյակ քննություններ էինք հանձնում՝ միշտ քննությունները համարել եմ կրկնողության շղթայի վատ իրականացնելու ձև։ Սեբաստացիական միջավայրից օգտվելով՝ կրկնողության հնարավորությունները կրկնապատկվում են։

Design a site like this with WordPress.com
Get started