Համո Սահյան. Ստեղծագործությունը

Մարդիկ սիրում և կարդում են Համո Սահյանի բանաստեղծությունները։ Դրանք պահպանում են իրենց մշտական հետաքրքրությունը ժողովրդի մեջ։ Գրելով հավրժական բանաստեղծական թեմաների մասին, ինչպիսիք են մարդկությունը, բնությունը, մտավոր ներդաշնակությունը, հայրենիքը և սերը Սահյանը գերել է ընթերցողներին և ոգեշնչել նրանց շարունակելու վերադառնալ:

1958-ին լույս տեսած «Նաիրյան դալար բարդի» ժողովածուն ցույց է տալիս, թե Սարյանի ստեղծագործական «ես»-ը ով է իրականում։ «Մայրամուտից առաջ» ժողովածուն արտացոլում է Սարյանի կյանքը և ապրուսը։

Նազում ես ու շորորում զմրուխտյա քո շորերում,
Շուք արած ճամփի վրա մանկության կանաչ արտի,
Քո կանչը զնգում է զիլ իմ սրտի խոր ձորերում,
Իմ հեռու՜, հեռու՜ Նաիրյան դալար բարդի:

Ա՜խ, ասես խարույկ լինես՝ բռնկված կանաչ բոցով,
Ես հեռվից քեզ եմ գգվում կարոտով կրակ սրտի.
Լցնում ես դաշտերն ամեն հարազատ քո խշշոցով,
Իմ հեռու՜, հեռու՜ Նաիրյան դալար բարդի:

Իմ արտույտ – մանուկն ահա խաղում է քո շվաքում,
Քո փառքին երգ է շրշում շրթերով կոկոն վարդի,
Զով արա նրա կյանքին, հոր նման գգվիր անքուն,
Իմ հեռու՜, հեռու՜ Նաիրյան դալար բարդի:

Ես երգիչ հրի, սրի, շահ չունեմ քո սիրուց զատ,
Քեզ նման կանաչ կյանքով քեզ համար ելած մարտի,
Կմեռնեմ, միայն թե դու դարերում ազատ խշշաս,
Իմ հեռու՜, հեռու՜ Նաիրյան դալար բարդի

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started