Զինծառայողների իրավունքներն ու պարտականությունները

Իրավունքներ

Հոդված 10. Պետությունը երաշխավորում է զինծառայողների սոցիալական և իրավական պաշտպանությունը, միջոցներ է ձեռնարկում նրանց համար բավարար և արժանի կենսամակարդակ ապահովելու, ծառայության և կենցաղի պայմանների բարելավման ուղղությամբ:

Զինծառայողների իրավունքների ապահովումը և պահպանումը դրվում են տարածքային կառավարման մարմինների, զինվորական կառավարման մարմինների, հրամանատարների (պետերի) և իրավապահ մարմինների վրա:

Նախքան զինվորական երդում տալը զինծառայողը չի կարող նշանակվել զինվորական պաշտոնի, ընդգրկվել մարտական խնդիրների կատարման գործում (մարտական գործողությունների, մարտական հերթապահության, պահակային ծառայության կատարմանը): Զինվորականին չեն ամրակցվում սպառազինություն և ռազմական տեխնիկա, նրան չեն կարող տալ կալանքի կարգապահական տույժ:

Զինծառայողների օրինական շահերի և իրավունքների իրականացման ուղղությամբ իրենց պարտականությունները չկատարելու դեպքում մեղավոր հրամանատարները (պետերը) ենթակա են օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության:

  1. Զինծառայողները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են: Նրանք օգտվում են հանրապետության քաղաքացիների համար սահմանված իրավունքներից և ազատություններից, հաշվի առնելով գործող օրենսդրությամբ սահմանված զինվորական ծառայության պայմաններից բխող սահմանափակումները: Նրանց վրա դրվում են սահմանադրական, այլ համաքաղաքացիական պարտականություններ, ինչպես նաև ընդհանուր, ծառայության և հատուկ պարտականություններ` սահմանված զինվորական ծառայության պայմաններով:
  2. Պետությունը երաշխավորում է զինծառայողների սոցիալական և իրավական պաշտպանությունը, միջոցներ է ձեռնարկում նրանց համար բավարար և արժանի կենսամակարդակ ապահովելու, ծառայության և կենցաղի պայմանների բարելավման ուղղությամբ:
    Զինծառայողների իրավունքների ապահովումը և պահպանումը դրվում են տարածքային կառավարման մարմինների, զինվորական կառավարման մարմինների, հրամանատարների (պետերի) և իրավապահ մարմինների վրա:
  3. Զինծառայողները, զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև ծառայությունից դուրս ժամանակ ունեն զենք պահելու, կրելու, գործադրելու և օգտագործելու իրավունք:
    Զինծառայողները, որպես ծայրահեղ միջոց, անհատապես կամ ստորաբաժանման կազմով զենք գործադրելու իրավունք ունեն`
    – պահպանվող ռազմական և պետական օբյեկտների, զորամասերի և ստորաբաժանումների տեղաբաշխման, շենքերի ու շինությունների, զինվորական էշելոնների, մեքենաների շարասյուների ու միայնակ տրանսպորտային միջոցների և պահակախմբերի վրա խմբային կամ զինված հարձակումը ետ մղելու համար, եթե հնարավոր չէ դրանք պաշտպանել այլ եղանակով ու միջոցներով.
    – զենքին կամ ռազմական տեխնիկային բռնի տիրանալու փորձի կասեցման համար, եթե հնարավոր չէ դրանք պաշտպանել այլ եղանակով ու միջոցներով.
    – զինծառայողներին և քաղաքացիական անձանց կյանքին կամ առողջությանը սպառնացող հարձակումից պաշտպանելու համար, եթե հնարավոր չէ նրանց պաշտպանել այլ եղանակով ու միջոցներով.
    – հանցագործություն կատարած կամ ծանր հանցագործության կատարման պահին բռնված և զինված դիմադրություն ցույց տվող անձին, ինչպես նաև զենքը հանձնելու օրինական պահանջը կատարելուց հրաժարվող զինված անձին մեկուսացնելիս, եթե այլ եղանակով ու միջոցներով հնարավոր չէ ճնշել դիմադրությունը կամ առգրավել զենքը:
    Արգելվում է զենք գործադրել կանանց և անչափահասների նկատմամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք կատարում են զինված կամ խմբային հարձակում, ցույց են տալիս զինծառայողի և այլ քաղաքացիների կյանքին սպառնացող զինված դիմադրություն, եթե այլ եղանակով ու միջոցներով հնարավոր չէ կասեցնել այդ հարձակումը:
  4. Բոլոր զինծառայողները, ինչպես նաև պահեստազորում կամ պաշտոնաթողության մեջ գտնվող քաղաքացիները, որոնք զինվորական ծառայությունից զորացրվել են զինվորական համազգեստ կրելու իրավունքով, ունեն զինվորական համազգեստ կրելու իրավունք։
  5. Պահակախմբի անձնակազմի մեջ մտնող զինծառայողներն իրավունք ունեն զենք գործադրել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կայազորային ու պահակային ծառայությունների կանոնադրությամբ սահմանված դեպքերում ու կարգով:

Պարտականություններ

  1. Զինծառայողը պարտավոր է հավատարիմ լինել զինվորական երդմանը, անձնուրաց կերպով ծառայել իր ժողովրդին, արիաբար, հմտորեն, չխնայելով սեփական արյունը և նույնիսկ կյանքը, պաշտպանել Հայրենիքը` Հայաստանի Հանրապետությունը, կատարել զինվորական պարտքը, անսասան տանել զինվորական ծառայության դժվարությունները։
  2. Զինծառայողը պարտավոր է բարձր պահել զինվորական ընկերասիրությունը, չխնայելով կյանքը` ընկերներին փրկել վտանգից, նրանց օգնել խոսքով ու գործով, հարգել նրանցից յուրաքանչյուրի պատիվն ու արժանապատվությունը, իր և ուրիշ զինծառայողների նկատմամբ թույլ չտալ կոպտություն և ծաղրուծանակ, նրանց հեռու պահել անարժան արարքներից։
  3. Զինծառայողը պարտավոր է դրսևորել հայրենասիրություն, նպաստել ազգերի և ժողովուրդների միջև եղբայրության ամրապնդմանը:
    Զինծառայողների ուսուցման և դաստիարակության ընթացքում պետք է հարգանք ցուցաբերվի նրանց ազգային զգացմունքների, սովորությունների և ավանդույթների նկատմամբ:
    Հայաստանի Հանրապետության զինված ուժերում որպես պետական լեզու օգտագործվում է հայերենը: Հայոց լեզվին թույլ տիրապետող զինծառայողներին տրվում են ուսումնական ձեռնարկներ, ժամանակ է առանձնացվում և ստեղծվում են այլ պայմաններ լեզուն ուսումնասիրելու համար:
  4. Զինծառայողը պետք է պահպանի զինվորական ծառայության անվտանգության պահանջները, հիվանդությունների և հաշմվելու կանխման միջոցները, ամեն օր բարձրացնի ֆիզիկական կոփվածությունն ու մարզվածությունը:
  5. Մարտական գործողությունների ընթացքում նույնիսկ իր զորամասից (ստորաբաժանումից) կտրված և լրիվ շրջապատման մեջ լինելիս զինծառայողը պարտավոր է վճռական դիմադրություն ցույց տալ հակառակորդին` խուսափելով գերեվարվելուց: Նա պարտավոր է մարտում մինչև վերջ կատարել իր զինվորական պարտքը:

Հատուկ պարտականություններ + իրավունքներ

Մարտական հերթապահության (մարտական ծառայության), օրվա և կայազորային վերակարգի մեջ գտնվող, ինչպես նաև տարերային աղետների հետևանքների վերացման համար ներգրավված կամ այլ արտակարգ վիճակներում գտնվող զինծառայողները կատարում են հատուկ պարտականություններ: Այդ պարտականությունները և դրանց կատարման կարգը սահմանվում են օրենսդրական, համազորային ակտերով, զինվորական կանոնադրություններով ու դրանց հիման վրա մշակված իրավական այլ ակտերով և, որպես կանոն, կրում են ժամանակավոր բնույթ:

Հատուկ պարտականությունների կատարման ժամանակ զինծառայողներն օժտվում են նաև հատուկ իրավունքներով` կապված զինվորական կարգապահության և իրավակարգի պահպանման, անձնակազմի, մարտական դրոշների, սպառազինության, ռազմական տեխնիկայի ու նյութական այլ միջոցների և ուրիշ ռազմական ու պետական օբյեկտների պաշտպանության հետ, այդ թվում` զենքի գործադրմամբ:

Քրեական դատական գործի վերլուծություն

Գործի համար: ՏԴ/0081/01/23

Ամբաստանյալներ՝ Իգիթ Ռոբերտ Մկրտչյան, Վահագն Մխիթար Մանուկյան, Հարութ Սամվել Խաչատրյան

Դատախազություն՝ Լոռու կայազորի զինվորական դատախազություն

Ինչ կարգով է գործը ստացվել՝ Առաջին անգամ

Դատական գործ

Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակություն

Իգիթ Մկրտչյանին և Վահագն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք հանդիսանալով ՀՀ ՊՆ թիվ Ն զորամասի ժամկետային զինծառայողներ, միասին 2021 թվականի մայիսի 25-ին ժամը 01:40-ի սահմաններում, գնացել են նույն զորամասի նռնականետային դասակի զորանոց, որտեղ տեղեկանալով, որ նույն օրը ժամը 01:30-ի սահմաններում զորամասի տարածքում հրավառությունը կատարել է շարքային Մհեր Հովհաննիսյանը, վերջինիս կանչել են գումարտակի շինության մոտ գտնվող տաղավար, որտեղ Մհեր Հովհաննիսյանի հետ զրույցի ընթացքում իրենց թվացյալ հեղինակությունը նրա նկատմամբ ցույց տալու մոլուցքով տարված խախտելով ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 13-րդ, 16-րդ, 65-րդ հոդվածների պահանջները՝ պատերազմում զոհված և նույնիսկ դիակները դեռևս դուրս բերված չլինելու հանգամանքը հաշվի չառնելու պայմաններում հրավառություն կատարելու եղանակով նորից պատերազմի վերսկսման վախ առաջացնելու, ինչպես նաև հանգիստը՝ քունը խանգարելու պատճառով, գռեհիկ և զինծառայողին ոչ հարիր վարքագիծ դրսևորելով վիրավորանքներ հասցնելու միջոցով հալածել են Մհեր Հովհաննիսյանին՝ վերջինիս հասցեին տվել են սեռական բնույթի հայհոյանքներ, ասելով որ նրա արածը լավ տղու արարք չէ:

Հարութ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ՊՆ թիվ Ն զորամասի ժամկետային զինծառայող, 2021 թվականի մայիսի 25-ին ժամը 12:40-ի սահմաններում զորամասի զորանոցում, նույն օրը զորամասի տարածքում հրավառություն կատարելու հարցի հետ կապված խախտելով ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 13-րդ, 16-րդ, 65-րդ հոդվածների պահանջները՝ պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու միջոցով հալածել է նույն զորամասի շարքային Մհեր Հովհաննիսյանին՝ ասելով, որ վերջինս հաշվի չառնելով մարտական գործողությունների ժամանակ շատ տղաների զոհված լինելու հանգամանքը, զորամասում սալյուտ է խփել, ինչի պատճառով կարծել են թե պատերազմ է սկսվե,լ շարունակել է նախատել Մհեր Հովհանիսյանին ասելով որ ինքը, զորամասի մյուս անձնակազմը, ինչպես նաև գյուղացիները չիմանալով սալյուտ խփողի ով լինելը հայհոյանքներ են տվել նրա հասցեին, ուստի Մհեր Հովհաննիսյանը ինչպես է պատրաստվում ծառայել իրենց հետ միասին: Այն բանից հետո, երբ Մհեր Հովհաննիսյանը փորձել է արդարանալ, չի ընդունել նրա արդարացումները, ասելով որ սխալ արարք է կատարել:

Իգիթ Մկրտչյանի, Հարութ Խաչատրյանի կողմից Մհեր Հովհաննիսյանին հալածելու, նրա նկատմամբ իրականացված պատիվն ու արժանապատվությունը ստորացնելու, վիրավորելու գործողություններն առաջացրել են ծանր հետևանքներ՝ Մհեր Հովհաննիսյանը ընկճվել է ապրելով սուր անկայուն/աֆեկտիվ/, ֆրուստրացիոն՝ իրավիճակից դուրս գալու սուբյեկտիվ անելանելիության վիճակ, մի քանի րոպե անց 2021 թվականի մայիսի 25-ին ժամը 12:55-ի սահմաններում, շարքային Գոռ Բաթոյանին ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից արձակված կրակահերթից ինքն իրեն գլխի շրջանում պատճառել է մահացու հրազենային վիրավորում և մահացել, ինչն էլ գտնվում է Հարութ Խաչատրյանի գործողությունների հետ պատճառահետևանքային կապի մեջ։

Մեջբերումներ

ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրիք

Հոդված 13 (հատված)

«Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողը ծառայության ժամանակ ղեկավարվում է օրենքների, զինվորական կանոնադրությունների պահանջներով և հրամանատարների հրամաններով:

Զինծառայողը պարտավոր է բարձր պահել զինվորական ընկերասիրությունը, չխնայելով կյանքը` ընկերներին փրկել վտանգից, նրանց օգնել խոսքով ու գործով, հարգել նրանցից յուրաքանչյուրի պատիվն ու արժանապատվությունը, իր և ուրիշ զինծառայողների նկատմամբ թույլ չտալ կոպտություն և ծաղրուծանակ, նրանց հեռու պահել անարժան արարքներից…»

Հոդված 16 (հատված)

«Զինծառայողները պարտավոր են հարգանք տածել միմյանց նկատմամբ…»

Հոդված 65 (հատված)

«Զինծառայողները պարտավոր են մշտապես բարձր բարեկրթության, զսպվածության, համեստության օրինակ ծառայել, սրբորեն պահպանել զինվորական պատիվը, պաշտպանել սեփական արժանապատվությունը և հարգել այլոց արժանապատվությունը: Նրանք պետք է հիշեն, որ իրենց վարքով դատում են ոչ միայն իրենց մասին, այլև զինված ուժերի պատվի մասին ընդհանրապես…»

Դատավճիռ

ՀՀ Քրեական Օրենսգիրք. Հոդված 521

Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում

1. Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոն խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է անձին հարվածներ հասցնելով կամ նրա նկատմամբ բռնի այլ գործողություններ կատարելով կամ պարբերաբար նրա պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելով՝ պատժվում է կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը՝

1) կատարվել է մի խումբ անձանց կողմից,

2) կատարվել է սպայական կամ ավագ ենթասպայական կազմի զինծառայողի կողմից կամ

3) առաջացրել է մարդու առողջությանը միջին ծանրության վնասի պատճառում՝ պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը՝

1) կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ

2) անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը ծանր վնասի պատճառում՝ պատժվում է ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով:

4. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, կամ որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝ պատժվում է ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով:

Վերլուծություն

Ըստ ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 16-րդ հոդվածի՝ այս հարցի լուծման համար զինծառայողները պարտավոր են կարգուկանոնի և կարգապահության պահպանության հարցում օժանդակել հրամանատարներին (պետերին) և ավագ զինծառայողներին։ Տվյալ հարցի լուծումը փորձել են տալ գումարտակի շինության մոտ գտնվող տաղավար կանչելով տուժողին։

Հարութ Խաչատրյանի խոսքով՝ ինքը, զորամասի մյուս անձնակազմը և գյուղացիները, չիմանալով սալյուտ խփողի ով լինելը, հայհոյանքներ են տվել տուժողի հասցեին։

Հետաքննության մանրամասներում նշված չէր, թե արդյոք տարվել է հետաքննություն զորամասի մյուս անձնակազմի հայհոյանք տալու իրավացի լինելը պարզելու համար։ Կարծում եմ՝ այս փաստը մեծ հանգամանք է եղել տուժողի ինքնասպանության մեջ։

Զենքը, որով տուժողը վերջ է տվել իր կյանքին պատկանում էր շարքային Գոռ Բաթոյանին. արդյո՞ք տեղյակ էր իր զինընկերոջ մտարության մասին (datalex.am-ում չգտնվեց նրա անունով քրեական գործ)։

Հոդված 13. «ընկերներին փրկել վտանգից»

Մհեր Հովհաննիսյանը՝ տուժածը, ըստ ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 16-րդ հոդվածի պարտավոր էր իր հետ պատահած ամեն ինչի մասին և իրեն արված դիտողությունների մասին զեկուցել իր անմիջական պետին։ Բայց, իհարկե, գտնվելով տվյալ հոգեբանական իրավիճակում՝ որոշել է փոխարենը վերջ տալ կյանքին։

Եզրակացություն

Հանգամանքները, մեղադրյալների խոսքերը հաշվի առնելով՝ կարող եմ ասել, որ տվյալ 3 քաղաքացու հանդեպ հարուցված դատական գործը, ելնելով ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի և ՀՀ քրեական օրենսգրքի հոդվածներից, բավականին ճշգրիտ որոշում է ստացել՝ նրանց դատապարտելով հինգից տասը տարի ժամկետով ազատազրկմամբ։

Քաղաքացիական և Քաղաքական իրավունքների մասին Միջազգային Դաշնագիր

Հոդված 11

Պարտքի համար ազատազրկման արգելում

Ոչ ոք չի կարող ազատազրկվել միայն այն բանի հիման վրա, որ նա ի վիճակի չէ կատարելու որևէ պայմանագրային պարտավորություն։

Article 11

Prohibition of imprisonment for debt

No-one shall be deprived of his liberty merely on the ground of inability to fulfil a contractual obligation.

(Ուսումնասիրելուց առաջ)

Սույն օրենքի հոդվածներից հենց այս մեկը գրավեց իմ ուշադրությունը, քանի որ հետաքրքիր կետ է, և ինձ մոտ որոշ հետևանքային ու կազմակերպչական հարցեր առաջացան։

Ի՞նչ է նշանակում «ի վիճակի չէ»-ն և ինչո՞վ կարող է պայմանավորված կամ հիմնավորված լինել։

Պետք է արդյոք բոլոր այդպիսի կետերի առկայության դեպքում նախապես կցել, ներկայացնել փաստաթղթերը կամ ապացույցները՝ ոչ ունակ լինելու, թե՞ կա հնարավորություն հետագայում՝ կետի հետ առնչվելու կամ ազատազրկման գործընթացի ժամանակ, դրանք ներկայացնել։

Պայմանագիրը առաջարկած, ներկայացրած անհատը, կազմակերպությունը կամ մարմինը ստանու՞մ է փոխհատուցում, և՝ ու՞մ կողմից։

Ի՞նչ եթե պայմանագիրը ստորագրած անձը կամ կազմակերպությունը իր՝ ստորագրած պայմանագրի կետերից մեկը ստորագրելու ունակությունը կորցրել է պայմանագրի ստորագրումից և կողմերի համաձայնությունից հետո։ Ինչպե՞ս է կանխվում այս հոդվածի շահագործումը։

(Ուսումնասիրելուց հետո)

Կարևոր է «միայն» դրույթը. հոդվածը չի արգելում ազատազրկումը, որտեղ լրացուցիչ տարր կա, օրինակ՝ խարդախություն կամ թերություն։

Հոդվածը կանխում է բացառապես պայմանագրային պարտքը չվճարելու կամ պայմանագրային այլ պարտավորություն չկատարելու հիմքով ազատազրկումը:

Հետազոտելուց հետո նոր պարզ դարձավ իմաստը. մարդուն պայմանագրային պարտքի կամ այլ տիպի պարտավորության ոչ վճարունակ կամ ոչ ունակ լինելու պատճառով մարդուն ձերբակալել կամ ազատազրկել չի թույլատրվում. մարդուց տվյալ ռեսուրսները այլ կերպով են գանձվում կամ վերցվում (սույն դաշնագրով կամ Սահմանադրությամբ պայմանավորված)։

Հետաքրքիր Աշխատանքային Օրենքներ

Metabo օրենքը


Metabo օրենքը ներդրվել է 2008 թվականին Ճապոնիայում՝ համազգային գիրության դեմ պայքարելու համար: Աշխատանքային օրենքը սահմանում է, որ բոլոր ընկերությունները և տեղական ինքնակառավարման մարմինները պետք է չափեն 44-ից 74 տարեկան աշխատողների գոտկատեղը ամենամյա առողջական ստուգումների ժամանակ: Դա նշանակում է, որ բնակչության մոտավորապես 44%-ի մոտ ամեն տարի չափվում է գոտկատեղը: Կանանց գոտկատեղը կարող է չափել մինչև 35,4 դյույմ, իսկ տղամարդկանց՝ մինչև 33,5 դյույմ: Աշխատակիցները, որոնց գոտկատեղի չափերը գերազանցում են այս սահմանները, պարտավոր են կորցնել ավելորդ քաշը տվյալ ժամանակահատվածում: Ընկերություններից պահանջվում է նիհարելու դասեր տրամադրել իրենց բուժաշխատողների միջոցով այն աշխատողների համար, ովքեր չեն կարող ինքնուրույն նիհարել: Կառավարությունը նաև տուգանքներ է սահմանում տեղական ինքնակառավարման մարմինների և ընկերությունների նկատմամբ, որոնք չեն համապատասխանում սահմանված նպատակներին:

«Գիրք կարդալու» օրենք

ԱՄԷ-ում խախտումների մասին օրենքի ընթերցում 2016 թվականից ԱՄԷ-ում պետական ծառայողներին առաջարկվում է հանգիստ՝ աշխատանքի ընթացքում կարդալու համար: Ընթերցանությունը աշխատավայրում սահմանափակվում է անձնական և մասնագիտական զարգացման վերաբերյալ նյութերով: Սա ընթերցանությունը խրախուսող ազգային ծրագրի մի մասն է: Սուրճի խանութները պարտավոր են տրամադրել ընթերցանության նյութ։ Երեխաներին տրամադրվում են նաև ընթերցանության նյութեր ծննդյան ժամանակ և 1 և 2 տարեկանում:

«Ինեմուրի» և «Հիրունե»

Չնայած խիստ օրենք չէ, ինեմուրին Ճապոնիայում սովորաբար հասկանում են որպես հանրության առաջ քնել: Սա ներառում է աշխատավայրում քնելը: Երկար աշխատանքային ժամերի պատճառով հասարակական տրանսպորտում և գրասենյակներում քնելը սովորական և հանդուրժելի է: Բայց ինեմուրին տարբերվում է իրական քնելուց, քանի որ այն պահանջում է աշխատողի որոշակի ներկայություն: Որպես այդպիսին, սոցիալական վիճակը և տարածությունը, որտեղ նրանք գտնվում են, չպետք է խախտվի։ Այսպիսով, աշխատակիցները չեն կարող պարզապես քնել իրենց գրասեղանների մոտ, այլ պետք է գոնե ուղիղ մնան: Շատ ընկերություններ հակված են ցերեկային քնի անհրաժեշտությանը և աշխատակիցներին տրամադրում են հատուկ տարածք՝ քնելու համար:

Կալիֆորնիա

Կալիֆորնիայի գործող օրենսդրությամբ արգելում է գործատուին, լինի դա պետական գործակալություն, թե մասնավոր անհատ կամ կորպորացիա, աշխատանքի դիմողից պահանջել բացատրություն, կամ որպես աշխատանքի ընդունման գործոն օգտագործել ձերբակալման կամ կալանավորման վերաբերյալ տեղեկատվությունը, որը չի հանգեցրել դատավճռի կամ նախադատական կամ հետդատական շեղման, բացառությամբ նշված դեպքերի:

Կարիերայի ընդմիջումներ

Բելգիայի աշխատանքային օրենսդրությունը թույլ է տալիս աշխատողներին ավելի երկար ժամանակով արձակուրդ վերցնել աշխատանքից: Նրանք իրենց աշխատանքային կյանքում մինչև մեկ տարի «ժամանակի վարկի» իրավունք ունեն: Ավելին, պարտադիր չէ, որ տարին միանգամից ընդունվի, այլ կարելի է բաժանել արձակուրդի բազմաթիվ ժամանակահատվածների: Ժամանակային վարկը առանձնացված է արձակուրդի այլ տեսակներից: Աշխատանքային ընդմիջումների ժամանակ աշխատակիցներին կվճարվի իրենց նորմալ աշխատավարձը։

Լքելու իրավունքը

2017 թվականից Ֆրանսիայում ընդունվել է էլեկտրոնային սարքերից դուրս գալու օրենքը հանգստյան օրերին և արձակուրդներին: 50-ից ավելի աշխատող ունեցող ընկերությունները պետք է կանոնակարգեն հանգստի ժամանակ սարքերի օգտագործումը: Սա պետք է ապահովի աշխատակիցների իրական հանգիստը:

Աշխատանային օրենսդրություն

  • Որն է պարտադիր կամ հարկադիր աշխատանքը
    Պարտադիր կամ հարկադիր է համարվում որևէ պատժի սպառնալիքի տակ անձից պահանջվող և (կամ) անձի կողմից կատարվող ցանկացած աշխատանք, որի համար այդ անձը կամավոր չի հայտնել իր համաձայնությունը:
  • Աշխատանքային պայմանագրի կնքման նախադրյալները
    1. Գործատուն իրավունք ունի ինքնուրույն, ուղղակիորեն (առանց մրցութային կամ այլ ընթացակարգերի) համալրելու թափուր կամ նոր ստեղծված աշխատատեղերը` կնքելով սույն օրենսգրքով նախատեսված աշխատանքային պայմանագրեր: Աշխատող փնտրող գործատուն կարող է թափուր կամ նոր ստեղծված աշխատատեղերը համալրել նաև իր կազմակերպած մրցույթով կամ օգտվել համապատասխան մասնագիտացված կազմակերպությունների ծառայություններից: Թափուր աշխատատեղերի համալրման նպատակով մրցույթի կազմակերպման և անցկացման, ինչպես նաև մրցույթում հաղթած անձանց հետ աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը սահմանում է գործատուն:
    2. Հանրային ծառայության թափուր պաշտոնները համալրելու կարգը և պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով
  • Աշխատանքային փորձաշրջան որ դեպքում է սահմանվում
    Աշխատանքային պայմանագրի կնքման ժամանակ կողմերի համաձայնությամբ կարող է սահմանվել փորձաշրջան: Այն կարող է սահմանվել գործատուի ցանկությամբ` նախատեսված աշխատանքին (պաշտոնին) աշխատողի համապատասխանությունը ստուգելու նպատակով, կամ աշխատանքի ընդունվողի ցանկությամբ` առաջարկվող աշխատանքին (պաշտոնին) իր համապատասխանությունը որոշելու համար: Փորձաշրջանի մասին պայմանները պետք է սահմանվեն աշխատանքային պայմանագրով:
  • Նշել անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը ըստ ըստ տարիքային խմբերի
    Աշխատանքային պայմանագիր կնքելիս ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիան պարտավոր է աշխատավորից պահանջել ներկայացնելու անձնագիրը, աշխատանքային գրքույկը, իսկ առաջին անգամ աշխատանքի ընդունվող անձերից` բնակարանային-շահագործման կազմակերպության, պատգամավորների ավանային կամ գյուղական խորհրդի կողմից տրված տեղեկանք վերջին զբաղմունքի մասին, խորհրդային բանակի շարքերից արձակվածներից` զինվորական գրքույկը:
    Օրենսդրությամբ սահմանված դեպքերում ադմինիստրացիան իրավունք ունի աշխատողից պահանջելու ներկայացնել փաստաթղթեր, որոնք հաստատեն նրա որոշակի պրոֆեսիան, մասնագիտությունը (բժիշկներ, ավտոտրանսպորտի վարորդներ և այլն):
    Աշխատանքային պայմանագիր կնքելու համար գործատուն պարտավոր է նաև պահանջել հետևյալ փաստաթղթերը. 

    1) տեղեկանք առողջական վիճակի մասին (սանիտարական գրքույկ), եթե աշխատանքային պայմանագիրը կնքվում է այնպիսի աշխատանքների համար, որոնք պահանջում են սկզբնական և պարբերական բժշկական զննություն, ինչպես նաև մինչև տասնութ տարեկան քաղաքացիների հետ աշխատանքային պայմանագիր կնքելու ժամանակ: Այդպիսի աշխատանքների ցանկը և տեղեկանքի (սանիտարական գրքույկի) ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Մինչև տասնութ տարեկան աշխատողները պարտավոր են անցնել բժշկական զննություն աշխատանքի ընդունման ժամանակ, իսկ մինչև տասնութ տարեկան դառնալը` սահմանված պարբերականությամբ:Մինչև տասնութ տարեկան աշխատողների պարբերական բժշկական զննությունը կատարվում է գործատուի հաշվին:
    2) ծնողներից մեկի, որդեգրողի կամ հոգաբարձուի գրավոր համաձայնությունը, եթե աշխատանքի է ընդունվում տասնչորսից մինչև տասնվեց տարեկան անչափահաս քաղաքացին. 
    3) օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթղթեր: 

    Աշխատանքի ընդունելիս արգելվում է պահանջել այնպիսի փաստաթղթեր, որոնք նախատեսված չեն օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով: 

    Աշխատողը կարող է իր նախաձեռնությամբ գործատուին ներկայացնել բնութագիր, երաշխավորագիր և նախկին աշխատավայրերում իրեն բնութագրող այլ փաստաթղթեր, ինչպես նաև մասնագիտական պատրաստվածության, որակավորման և դրանց կիրառման վերաբերյալ տվյալներ կամ փաստաթղթեր:
  • Նշել գրանցմամբ աշխատողի առավելությունները 
    Գրանցմամբ աշխատողի առավելություններն են՝ 1. աշխատանքային պայմանագրի հիման վրա, գործատուի օգտին կատարում է իր աշխատանքը ՝ ըստ իր մասնագիտության, որակավորման և պաշտոնի; 2. ավելանում է աշխատողի օրենքով սահմանված աշխատանքային ստաժը։
  • Ներկայացնել աշխատանքային փորձաշրջանը ըստ օրենքի 
    1. Փորձաշրջանի ժամկետը չի կարող երեք ամսից ավելի լինել, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի: 
    2. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում մինչև վեց ամիս ժամկետով կարող է սահմանվել փորձաշրջան: 
    3. Փորձաշրջանի համար սահմանված ժամկետում չեն ներառվում աշխատանքից աշխատողի բացակայության հետևյալ ժամանակահատվածները.
    1) կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված ժամանակահատվածը. 
    2) կողմերի համաձայնությամբ (ներառյալ` չվճարվող) արձակուրդի ժամանակահատվածը. 
    3) աշխատողի ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածը. 
    4) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից աշխատողի վրա դրված պարտականությունների կատարման ժամանակահատվածը. 
    5) օրինական գործադուլի ժամանակահատվածը, եթե աշխատողը օրենքով սահմանված կարգով մասնակցում է գործադուլին:
  • Աշխատանքային արձակուրդ
    Կա չորս տեսակի աշխատանքային արձակուրդ՝ չվարձատրվող, վարձատրվող, մայրության և հայրության։
    Չվարձատրվող՝

    Չվարձատրվող արձկուրդի ժամանակ աշխատողը իրավունք ունի վերձնել 24-34 օր արձակուր և 34օրն լրանալուն պես նա պարտավոր է ներկայանալ աշխատանքի վայր, այն չի վճարվում։
    Վարձատրվող՝
    Վարձատրվող արձակուրդի ընտեցքում աշխատողը 24-34 օրով գնում է արձակուրդ, որի ընթացքում վարձատրվում է և այդ ժամանակահատվածը լրանալուն պես աշխատողը պարտավոր է ներկայանալ աշխատանքի վայր։
    Մայրության՝
    Մայրության արձակուրդի ժամանակ աշխատողը 1,5-2 տարի ունի արձակուրդ և այդ արձակուրդի ընթացքում նա վարձատրվում է և ժամանակը լրանալուն պես աշխատողը պարտավոր է ներկայանալ աշխատավայր։ Աշխատողին թույլատրվում է շուտ դուրս գալ աշխատանքից երեխային խնամելու և պահելու համար։
    Հայրության՝
    Հայրության արձակուրդի ժամանակ աշխատողին տալիս են 30 օրվա մեջ մեկ աշխատանքային շաբաթ (5 աշխատանքային օր)՝ նորածին երեխային խնամելու նպատակով։
  • Աշխատանքից ազատում
    1. Աշխատանքային պայմանագիրը լուծվում է`
    1) կողմերի համաձայնությամբ.
    2) պայմանագրի գործողության ժամկետը լրանալու դեպքում.
    3) աշխատողի նախաձեռնությամբ.
    4) գործատուի նախաձեռնությամբ.
    5) աշխատողի պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելու դեպքում.
    6) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի առկայության դեպքում, որին համապատասխան` աշխատողը ենթարկվել է այնպիսի պատասխանատվության, որը հնարավորություն չի տալիս շարունակելու աշխատանքը.
    7) եթե oրենսդրությամբ սահմանված կարգով աշխատողը զրկվել է որոշակի աշխատանքներ կատարելու իրավունքներից.
    8) եթե աշխատողը մինչև տասնվեց տարեկան է, և ծնողներից մեկը, որդեգրողը կամ հոգաբարձուն, նրա առողջության նկատմամբ հսկողություն իրականացնող բժիշկը կամ աշխատանքի պետական տեսուչը պահանջում է աշխատանքային պայմանագրի լուծում.
    9) աշխատանքի էական պայմանները փոփոխվելու դեպքում.
    10) ֆիզիկական անձ գործատուի մահվան դեպքում.
    11) աշխատողի մահվան դեպքում.
    12) աշխատանքի ընդունվելիս սույն օրենսգրքի 89-րդ հոդվածի 3-րդ և (կամ) 4-րդ կետերի համաձայն` աշխատողի ներկայացրած տեղեկատվությունը կեղծ լինելու դեպքում.
    13) աշխատանքի ընդունվելիս որոշակի աշխատանքներ կատարելու իրավունքներից զրկված լինելու փաստը աշխատողի թաքցնելու դեպքում:
    2. Սույն հոդվածով նախատեսված դեպքերում աշխատանքային պայմանագրի լուծումը ձևակերպվում է գործատուի ընդունած անհատական իրավական ակտով:
    Աշխատավարձի վճարման դադարեցումով բանվորին կամ ծառայողին աշխատանքից (պաշտոնից) հեռացնել թույլատրվում է դրանում լիազորված մարմինների առաջարկությամբ միայն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում: Հարբած վիճակում, թմրամիջոցներով կամ թունամիջոցներով արբեցած վիճակում աշխատանքի ներկայացած աշխատողին ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիան թույլ չի տալիս այդ օրը աշխատել:

Իրավաբանական անձ

Իրավաբանական անձինք ունեն գույք, գույքային կամ ոչ գույքային ներքին իրավունքներ՝ ներառյալ կազմակերպություններ ստեղծելու իրավունքը, (իրավունքներ և պարտականություններ նաև 3-րդ անձանց հանդեպ՝ օրենքով սահմանված կետերի սահմաններում), պարտականություններ, որոնց խախտման դեպքում պարտավոր են հատուցել գույքով (կան գույքային բացառություններ՝ ըստ օրենսդրության)։

Իրավաբանական անձինք կարող են լինել առևտրային և ոչ առևտրային։

Առևտրային են համարվում այն իրավաբանական անձինք, որոնք հետապնդում են շահեր։

Ոչ առևտրային իրավաբանական անձինք շահեր չեն հետապնդում. դրանք պետք է ունենան հստակ նպատակներ, որոնց պետք է հետևեն իրենց գործունեությամբ։

Սահմանել հասարակական կազմակերպություն հասկացությունը

Հասարակական կազմակերպությունները շահեր չհետապնդող, ոչ տնտեսական կազմակերպություններ են՝ ստեղծված իրավաբանական անձի կողմից, որոնք կարող են որոշել իրենց սեփական նպատակները։

Սահմանել պետական կազմակերպություն հասկացությունը

Պետական կազմակերպությունները շահեր չհետապնդող, ոչ տնտեսական կազմակերպություններ են՝ ստեղծված իրավաբանական անձի կողմից, որոնց նպատակները պետք է ծառայեն պետությանը՝ կրթությանը, բնապահպանությանը, մշակույթին, սոցիալական և ոչ առևտրային այլ բնագավառներին։

Արդյոք անհատ ձեռնարկատերը իրավաբանական անձ է

Ո՛չ, անհատ ձեռնարկատերը ֆիզիկական անձինք են, որոնք կարող են ծավալել իրենց գործողությունները առանց իրավաբանական անձ դառնալու անհրաժեշտության, որոնք, իհարկե, ունեն իրավաբանական անձանցից տարբեր իրավունքներ և պարտականություններ։

Արդյոք Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կառույց է

Այո՛, քանի որ ՍՊԸ-ները հետապնդում են մեծ առևտրային շահեր՝ ի տարբերություն ԱՁ-ների։

Մանկավարժական աշխատողի իրավունքները և պարտականությունները

Մանկավարժական հաստատություններում առանձնացված են հետևյալ շերտերը՝ տնօրեն, փոխտնօրեն, գրասենյակի ղեկավար, ուսուցիչ, կազմակերպիչ, սովորող, ծնող և այլն…

Բոլորն էլ ունեն իրենց դերը մանկավարժական համակարդում։ Ունեն նաև որոշակի սահմանված իրավունքներ և պարտականություններ՝ ըստ երկրի ու նաև ուսումնական կողմից սահմանված կարգերի։

Ուսումնական հաստատությունում ովքե՞ր են վարչական աշխատողները

Ինչպես և կարելի է ենթադրել «վարչական» բառի արմատից, ուսումնական հաստատություններում վարչական աշխատողները «վարիչներն են», այսինքն՝ հիմնականում տնօրենները և փոխտնօրենները։

Ուսումնական հաստատությունում ովքե՞ր են «մանկավարժական այլ աշխատողները»

Մանկավարժական այլ աշխատողներ են ուսուցչի օգնականը, կազմակերպիչը, հատուկ մանկավարժը և սոցիալական աշխատողը:

Դպրոցում աշխատող յուրաքանչյուր մանկավարժական աշխատող ուսուցի՞չ է

Ո´չ, քանի որ, օրինակի համար, վարչական աշխատողները, հնարավոր է, չլինեն տվյալ դպրոցի համար նաև ուսուցիչներ։ Վարչական աշխատողները կարող են լինել ուսուցչական փորձ չունեցող, քանի որ դա իրենց պարտավորությունների մեջ չի մտնում։

Դպրոցում աշխատող յուրաքանչյուր ուսուցիչ մանկավարժական աշխատո՞ղ է

Այո´, քանի որ մանկավարժական աշխատողների շարքի մեջ են դասվում՝ տնօրենների, փոխտնoրենների և այլ պաշտոնների հետ միասին։

Մանկավարժական աշխատողի իրավունքները

1) մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով.

2) ընտրելու և ընտրվելու համապատասխան պաշտոններում և կառավարման համապատասխան մարմիններում.

3) մասնակցելու ուսումնական հաստատության գործունեությանը վերաբերող հարցերի քննարկմանը և լուծմանը.

4) բողոքարկելու ուսումնական հաստատության ղեկավար մարմինների հրամանները, որոշումները և կարգադրությունները` Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով.

5) առաջարկներ ներկայացնելու առարկայական չափորոշիչների, ծրագրերի, դասագրքերի բարելավման վերաբերյալ.

6) oգտվելու ուսումնական հաստատության գրադարանի, տեղեկատվական պահոցների ծառայություններից` ուսումնական հաստատության կանոնադրությանը համապատասխան.

7) ընտրելու և կիրառելու դասավանդման այնպիսի մեթոդներ և միջոցներ, որոնք ապահովում են ուսումնական գործընթացի բարձր որակ` իր ընտրությամբ օգտագործելով կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած դասագրքեր և ուսուցողական նյութեր, ձեռնարկներ և սովորողների գիտելիքների, հմտությունների և կարողությունների գնահատման մեթոդներ.

8) պաշտպանված լինելու սովորողների, մանկավարժական և այլ աշխատողների այնպիսի գործողություններից, որոնք նսեմացնում են իր մասնագիտական վարկանիշն ու արժանապատվությունը.

9) ունենալու կազմակերպական և նյութատեխնիկական պայմաններ մասնագիտական գործունեություն իրականացնելու համար.

10) իր շահերի պաշտպանության նպատակով ստեղծելու կազմակերպություններ, արհմիություններ կամ անդամակցելու դրանց` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

11) հանրակրթության պետական չափորոշչին համապատասխան` մշակելու և իրականացնելու դասապլաններ, թեմատիկ միավորներ.

12) մասնակցելու վերապատրաստումների, գիտաժողովների, քննարկումների և լսումների.

13) դիմելու արտահերթ ատեստավորվելու կամ որակավորման համապատասխան տարակարգ ստանալու համար.

13.1) ինքնուրույն և իր միջոցներով մասնակցելու վերապատրաստումների.

14) օգտվելու օրենքներով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ իրեն վերապահված իրավունքներից, լիազորություններից և խրախուսման ձևերից:

Մանկավարժական աշխատողի պարտականությունները

1) հարգել և պաշտպանել սովորողի իրավունքներն ու ազատություները, պատիվն ու արժանապատվությունը.

2) նպաստել երեխայի կրթության իրավունքի իրացմանը` հաշվի առնելով յուրաքանչյուրի կրթական կարիքների առանձնահատկությունները.

3) նպաստել ուսումնական հաստատությունում սովորողների կողմից հանրակրթական (հիմնական և լրացուցիչ) ծրագրերի յուրացման և առարկայական չափորոշիչների ապահովման գործընթացին, ինչպես նաև ուսուցման մեթոդների կիրառման միջոցով համապատասխան գիտելիքների, հմտությունների ձեռքբերմանը, արժեքային համակարգի ձևավորմանը, իրականացնել հանրակրթական ծրագրերը.

4) ապահովել սովորողների ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքներով նկարագրված գիտելիքը, հմտությունները, արժեքները և դիրքորոշումները, նպաստել կարողունակությունների ձևավորմանը.

5) հետևողականորեն կատարելագործել իր առարկայական և մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, իրականացնել ստեղծագործական և հետազոտական աշխատանքներ.

6) համագործակցել ծնողների հետ երեխաների կրթության կազմակերպման և ընտանեկան դաստիարակության հարցերում.

7) համագործակցել գործընկերների հետ փորձի փոխանակման և մասնագիտական գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով.

7.1) իր պաշտոնի նկարագրին համապատասխան` մասնակցել վերապատրաստումների` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգի և ժամանակացույցի համաձայն.

8) պահպանել ուսումնական հաստատության կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով, ներքին կարգապահական կանոններով և ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների բարեվարքության կանոններով (վարքականոնով) սահմանված պահանջները, ապահովել ուսումնադաստիարակչական գործառույթները.

9) սովորողների մեջ ձևավորել պատշաճ վարքագիծ ու վարվելակերպ, դաստիարակել հայրենասիրություն.

10) սովորողների մեջ զարգացնել ինքնուրույնություն, նախաձեռնություն և ստեղծագործական ունակություններ:

Նյութ

Հիմնավորումներ

Իրավունքներ. կետ 5 – Քանի որ մանկավարժական աշխատողները իրենք են շփվում և իրենց են փոխանցում գիտելիքները սովորողներին, հենց իրենք էլ կիմանան, թե ինչ մեթոդներով ուսուցումը ավելի նպաստավոր կլինի տվյալ դասարանի համար՝ հիմնվելով անհատականորեն ամեն սովորողի կարողություններից և ընկալումից։

Պարտականություններ. կետ 1 – Դասասենյակը և ընդհանրապես ուսումնական հաստատության հիմնական նպատակը սովորողների տարբեր ունակությունների զարգացումն է։ Քանի որ մանկավարժական աշխատողներին տրված են որոշակի արտոնություններ (ներառյալ՝ բարոյական), ապա խելամիտ պարտականություն եմ համարում, որ դասապրոցեսի ժամանակ հենց նրանք պաշտպանեն սովորողի իրավունքները, պատիվը։

ՀՀ Սահմանադրությունն ու Կրոնը

ՀՀ Սահմանադրությունից հոդվածներ, որոնք պարունակում են «կրոն» բառը.

Հոդված 17. Պետությունը և կրոնական կազմակերպությունները

  1. Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը:
  2. Կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից:

Հոդված 29. Խտրականության արգելքը

Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:

Հոդված 41. Մտքիխղճի և կրոնի ազատությունը

  1. Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի, կրոնի ազատության իրավունք: Այս իրավունքը ներառում է կրոնը կամ համոզմունքները փոխելու ազատությունը և դրանք ինչպես միայնակ, այնպես էլ այլոց հետ համատեղ և հրապարակավ կամ մասնավոր կարգով՝ քարոզի, եկեղեցական արարողությունների, պաշտամունքի այլ ծիսակատարությունների կամ այլ ձևերով արտահայտելու ազատությունը:
  2. Մտքի, խղճի և կրոնի ազատության արտահայտումը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:
  3. Յուրաքանչյուր քաղաքացի, որի կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակաuում է զինվորական ծառայությունը, ունի օրենքով սահմանված կարգով այն այլընտրանքային ծառայությամբ փոխարինելու իրավունք:
  4. Կրոնական կազմակերպություններն իրավահավասար են և օժտված են ինքնավարությամբ: Կրոնական կազմակերպությունների ստեղծման և գործունեության կարգը սահմանվում է օրենքով:

Հոդված 56. Ազգային և էթնիկ ինքնությունը պահպանելու իրավունքը

  1. Յուրաքանչյուր ոք ունի իր ազգային և էթնիկ ինքնությունը պահպանելու իրավունք:
  2. Ազգային փոքրամասնություններին պատկանող անձինք ունեն իրենց ավանդույթների, կրոնի, լեզվի և մշակույթի պահպանման ու զարգացման իրավունք:
  3. Սույն հոդվածով սահմանված իրավունքների իրականացումը կարգավորվում է օրենքով:

Հոդված 77. Հիմնական իրավունքների և ազատությունների չարաշահման արգելքը

Արգելվում է հիմնական իրավունքների և ազատությունների օգտագործումը սահմանադրական կարգը բռնի տապալելու, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելու, բռնություն կամ պատերազմ քարոզելու նպատակով:

ՀՀ Սահմանադրություն

Եթե չլիներ ներկա գնահատման համակարգը…

Եթե անհրաժեշտություն լիներ հրաժարվելու ներկա գնահատման համակարգից նորը ներմուծելու համար, ես կառաջարկեի պորտֆոլիոյային համակարգը։ Ներկա գնահատման համակարգն, իմ կարծիքով, դեռ ամենանպատակահարմարն է, այն առումով, որ նշանակված գնահատականը հնարավորություն կա ուղարկել այլ ուսումնական հաստատություններ, նաև ներկայացնել և փոխադրել այն այլ ստադարտների։

Վերջերս, հնարավոր է, աշխատատեղերն ավելի մեծ ուշադրություն են դարձնում մարդու արդեն կատարած աշխատանքին՝ պորտֆոլիոյին, քան՝ գնահատականներին, դիպլոմներին և այլն։

Սովորողի պորտֆոլիոն ավելի պատկերավոր կլինի, նույնպես հնարավորություն կլինի այն ուղարկել այլ ուսումնական հաստատություններ և այլն, բայց ըստ իս՝ ստուգման գործընթացում կառաջանան որոշակի խնդիրներ։

Ոչ բոլոր ուսումնական հաստատությունները կունենան հնարավորություն անհատականորեն ստուգելու պորտֆոլիոները։ Դժվար կլինի շատ պորտֆոլիոների դեպքում դասակարգել, որոշումներ կայացնել սովորողների միջև և այլն։

Պորտֆոլիոյային գնահատման դեպքում նաև կլինեն դրական կողմեր. սովորողների գնահատումը, չնայած ստուգման գործընթացի բարդացմանը, ավելի «արդար» կերպով տեղի կունենա, սովորողների նվաճումներն ավելի թափանցիկ կլինեն։ Ապագայում, երբ սովորողներն աշխատանքի դիմեն, կունենան որոշակի պատրաստի աշխատանքներ ցույց տալու համար իրենց ձեռքի տակ։

Բարդ համակարգ կլինի մեր հանրապետությունում ներմուծելու համար, բայց, կարծում եմ, հետաքրքրություն և առանձնահատուկ միջավայր կստեղծվի ուսումնական հաստատություններում։

Գնահատումը մեր կյանքում

Ե՞րբ եք գնահատվում…

Մենք բոլորս գնահատում ենք ամեն ինչը, այնքան հաճախ ենք գնահատում, որ անգամ արդեն չենք էլ նկատում։ Մենք գնահատվում ենք մեր տեսքի, խոսքի, աշխատանքի, հոգատարության և այն ամենի համար, ինչ անում ենք. ամեն ինչն էլ գնահատելի է։

Ո՞վ է գնահատում…

Գնահատում են բոլորը, իսկ թե ում գնահատածը հաշվի կառնենք, մեր հայեցողության տակ է։

Ի՞նչն են գնահատում…

Կարող են գնահատել, ինչպես արդեն նշեցի, ամեն ինչը գնահատվում է թե՛ բարձրաձայն, թե՛ նյութայական կերպով և թե՛ մտքում։

Ինչպե՞ս են գնահատում…

Ամեն բան կարող է գնահատվել տարբեր ձևերով. օրինակ՝ նյութական (գումարով, քաղցրավենիքով), վերացական (շնորհակալական խոսքեր, գուրգուրանք)…

Ինչու՞ գնահատել…

Գնահատման պատճառները շատ են։ Մինչև, օրինակ, ուսումնական շրջանակներում գնահատման համակարգի ստեղծումը, հեռու անցյալում եղել են գնահատման այլ «նախատիպեր», որոնք, այսպես ասած, բնականից են։

Գնահատում ենք, որպեսզի մարդու մեկի արած աշխատանքը տեսանելի, միգուցե, նաև շոշափելի լինի նրա համար՝ աշխատելու մոտիվացիա։

Կարող ենք գնահատել բացառապես բացասաբար, օրինակ, փոքր երեխային ինչ-որ արարք արգելելու համար։

«Գնահատումը, որպես սովորողի խրախուսման և շարունակական զարգացումն ապահովող միջոց»… Յուրաքանչյուր մարդ աշխատանք անելիս սպասում է, որ իր աշխատանքի համար գնահատվի։ Եվ, այո՛, պետք է գնահատվի, իհարկե, եթե անում է իրականում պետքական, պահանջված աշխատանք։ Փոքր տարիքում, հիշում եմ, ինչքան էի սիրում գնահատվել կարմիր աստղիկներով։ Սովորողին խրախուսելու, աշխատանքը հաստատուն կատարելու համար պետք է որոշակի «պարգևատրում», այլապես սովորողները (չեմ ասում բոլորը, բայց որոշները, ովքեր հնարավոր է ավելի հակված լինեն նյութականին), չտեսնելով, չզգալով իրենց աշխատանքի արդյունքը, չեն ունենա մոտիվացիա շարունակելու։

***

1) Գիտելիք. հնարավոր է նկատել հիմնականում դասապրոցեսի ժամանակ, նաև նյութերում, բլոգային աշխատանքներում, իրականացրած նախագծերում։

2) Հմտություն. հնարավոր է նկատել հիմնականում դասապրոցեսի ժամանակ, երբ սովորողը ցուցաբերում է ակտիվություն, կատարում է դպրոցական կամ տնային աշխատանքներ և այլն։

3) Դիրքորոշում. թե սովորողն ինչ նպատակներ է դրել իր առջև, ինչ է անում իր նպատակին հասնելու համար, ինչի է պատրաստ իր նպատակին հասնելու համար և այլն։

Սովորողի իրավունքները և պարտականությունները

Բոլորս էլ գիտենք, որ յուրաքանչյուրս ունենք սահմանված և բարոյական իրավունքներ և պարտականություններ։ Նաև տարբեր հասարակական խմբերում կան առանձին այդ միջավայրի համար հատուկ օրենքներ։ Այդպիսի միջավայրեր են ուսումնական հաստատություններ, որտեղ կան սահմանված օրենքներ և պարտականություններ, որոնց սովորողները կամ օրինական պատասխանատուները համաձայնում են տվյալ հաստատություն մուտք գործելիս։

Աշակերտները իրավունք ունեն՝
1. ստանալ անվճար կրթություն,
2. սովորել առողջ միջավայրում,
3. դասապրոցեսի ժամանակ ազատ կարծիք հայտնելու,
4. ազատորեն փնտրելու և մատչելիորեն ստանալու ցանկացած տեղեկատվություն, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի,
5. անվճար օգտվելու ուսումնական հաստատության ուսումնանյութական բազայից։

Աշակերտները պարտավոր են՝
1. հաճախել դասերին,
2. դասապրոցեսի ժամանակ իրենց վայել պահեն,
3. մասնակցելու ներդպրոցական և արտադպրոցական միջոցառումների,
4. ստանալ հանրակրթության պետական չափորոշիչներին համապատասխան գիտելիքներ, ձեռք բերել և տիրապետել համապատասխան հմտություններ և կարողություններ, բավարարել սահմանված արժեքային համակարգին ներկայացվող պահանջները։

Հիմնավորումներ.
Իրավունք-3. Ամեն մարդ ունի իրավունք ազատ կածիք արտահայտելու, և այդ իրավունքը պահպանվում է նաև դասապրոցեսի ժամանակ։
Պարտականություն-2. Աշակերտները, դասի ժամանակ իրենց ոչ վայել պահելով, խանգարում են դասապրոցեսին, այսինքն խախտում է այլ աշակերտների սովորելու իրավունքը։

Design a site like this with WordPress.com
Get started