Ընդհանուր տեղեկություններ հայոց լեզվի մասին. Շտեմարան

1. Ո՞ր հայերենով են գրված հետևյալ տողերը

Ափ մը մոխի՛ր աճյունիս հետ, Հայրենի տուն,
Ափ մը մոխի´ր քո մոխիրեդ ո՛վ պիտ բերե,

Ափ մը մոխի՛ր քու ցավե՛դ, քու անցյալե՛դ,
Ափ մը մոխի՛ր, իմ սրտիս վրան ցանելու:

1) միջին հայերեն

3) գրաբար
4) արևելահայերեն

2. Ո՞ր հայերենով է տրված հատվածը։

Էրնեկ ես անոր կու տամ, որ առեր իւր եարն է փախեր.
Ոնց որ ըզկարմուջն անցեր, ջուրն ելեր, զկարմուջն է տարեր:

1) արևմտահայերեն

3) արևելահայերեն
4) գրաբար

3. Ո՞ր բարբառի հիմքի վրա է ձևավորվել գրական արևմտահայերենը:

1) Արարատյան
2) Մշո

4) Կարնո

4. Ո՞ր հայերենով է տրված հատվածը:

Հուր հորիզոնն մարեցավ.

Երկինքն աստղեր փթթեցան,

Համբույր մ՛առի դարձյալ ես

Հանուն աստեղց ցիրևցան:

2) միջին հայերեն
3) արևելահայերեն
4) գրաբար

5. Որ հատվածը ո՞ր հայերենով է:

ա. Անձինն ի շարժել մարգարտափայլ գեղով.
Ոտիցն ի գնալ շողն ի կարել առնոյր:
բ. …Նարդոս, քրքում էր ինձ բերում,
Վարդ մանուշակ էր պարգևում,
Առավոտյան ցողն էր իջնում,
Ոսկենման շողն էր փայլում… .
գ. Դու՛ն կըրակ, հաքածըդ կըրակ, վո՞ւր մե կըրակին դիմանամ,
Հընդու ղալամքարու վըրէն ծածկիլ իս մարմաշ, նազա՛նի:
դ. Պագըն որ դրամով լինի, չե՛մ իտար, թ՛աշխարհ աւերի,
Թէ ինձ մուրատով կուզես, եկո պա՛գ, հաւասդ անցանի:

1. գրաբար
2. միջին հայերեն
3. թիֆլիսահայ բարբառ
4. արևելահայերեն

1) ա-1, բ-4, գ-2, դ-3
2) ա-4, բ-1, գ-2, դ-3
3) ա-1, բ-3, գ-2, դ-4

6. Ո՞ր տարբերակը արևմտահայերենով չէ:

1) «Իր մեծ ու քայքայիչ տխրություններեն զատ Նարեկացին ունի նաև հիվանդագին մելամաղձու- թյուններ. աղերսարկու, միջանկյալ բացասականներու թախծությունը՝ որ հոս հոն մանիշակի պես կը նշուլե…»:
2) «Հոս պատկերի խիստ ու նկարչական ճշգրտությունը մը կա, իր մանրամասնություններուն ու ամ- բողջական ներկայացումին մեջ ալ՝ այնքան հուժկու և իրախնդիր` որ նմանությունը հրաշալի կերպով կ’անձնացնե…»:
3) «Վանականին քերթվածն է աս, պարզ, և սակայն ամբողջական հոգեբանությամբ մը, միստիկա- կանության ցավագին վեպ մը, ուր կտեսնենք սիրով լեցված էակ մը՝ աստուծո տարփանքովը վառված, որ անոր մեծությունը կերգե…»:

7. Տրվածներից ո՞րն է գրաբարով:

1) Երբ որ հոգոց ես կու հանեմ,
գայ գուլ առնու հոգիս բերնիս:

3) Մարդ կայ, որ խօսի՝ շաքար կու ծամի,
Խելքըն՝ լայն ծով է և միտքն՝ գնամի,
Տեսնեն, որ չունի կուրտիկ դալամի,
Կասեն. «Լուռ, կացիր, գող և հարամի»:
4) Դովլաթն էլթիբար չունե, յիփոր կերթա իր շրքարով.
Լավ մարթն էն է` գըլուխըն պահե աշխարումըս էյթիբարով:

8. Որ հատվածը հայերենի ո՞ր տարբերակով է:

1. Մեղք իմ բազում են յոյժ,
Ծանր են, քան զաւազ ծովու.
Քանզի քեզ միայնոյ մեղայ
Ողորմեա ինձ, Աստուած:
2.Կ’ուզեմ որ դադրին ձայներն այս պատիր,
Ու նեկտարիդ դողն ըմպեմ ես անհագ.
Կ’ուզեմ որ մեռնին տիվ ու ժամանակ
Ու դաբիրներուդ իյնամ ծնրադիր:
3. Ամենայն տեղ մահը մի է,
Մարդ մի անգամ պիտ մեռնե.
Բայց երանի, որ յուր ազգի
Ազատության կըզոհվի:
4. Երեսդ է լուսնի կրման բոլորեալ տեսդ՝ արեգական,
Ոնց որ դու ելնես բալես, արեգակերպ կու փայլես:

ա. արևմտահայերեն
բ. արևելահայերեն
գ. միջին հայերեն
դ. գրաբար

1) 1-ա, 2-գ, 3-բ, 4-դ
2) 1-դ, 2-գ, 3-ա, 4-բ

4) 1-ա, 2-դ, 3-գ, 4-բ

9. Ո՞ր հայերենով է տրված հատվածը:

Իրիկվան մեջ, գյուղին քով,
Կմրմնջե գուռն ուռիին տակ շքեղ:
Զայն կլեցնե աղբյուրն երգովը բյուրեղ,
Աստղը՝ բյուրեղ արցունքով:

1) արևելահայերեն

3) գրաբար
4) միջին հայերեն

10. Տրված բառահոդվածը բառարանի ո՞ր տեսակից է վերցված

ՍՈՍԱՓ, ի, գ. 1. Տերևների՝ ճյուղերի` ցողունների օրորվելուց շարժվելուց առաջացած մեղմ ձայնը, ասավ: 2. Զգեստի՝ շորեղենի են ծփանքից առաջացող մեղմ ձայնը, խշշոց, շրշյուն:
3. Զեփյուռի մեղմ քամու խշշոց, շրշյուն: 4. փխբ. Շրշյուն, շշունջ, շշուկ:

1) դարձվածաբանական
2) ուղղագրական

4) հոմանիշների

11. Հետևյալ բառարաններից որի՞ բնույթին է համապատասխանում արված քառահոդվածը (քառահոդվածը ընրվում է կրճատումներով):

ԵՂՋՅՈՒՐ, ի. գ. 1. Պինդ՝ ոսկրային կազմությամբ գցանք որոշ կենդանիների գլխի վրա, պոզ, կոտոշ: 2. Եղջերյա անոթ՝ գինի խմելու համար: 3. փխբ. Նորալուսնի եղջյուրաձև շերտը:

2) դարձվածաբանական
3) հոմանիշների
4) ստուգաբանական

12. Հետևյալ բառարաններից որի՞ բնույթին է համապատասխանում տրված բառահոդվածը (քառահոդվածը բերվում է կրճատումներով):

ԱՉՔԻՑ ԳՑԵԼ, -1. Այլևս չսիրել, ատել առաջվա մնան չհամակրել, չհարգել: «Տես, քաղաքացի են դարձել, բայց մեր սիրելի բարբառը ոչ մոռացել, ոչ աչքից գցել ենք» (Ա Մ): 2. Ուշադրությունից վրիպել, տեսադաշտից անհետանալ, անուշադրության մատնել:

1) բացատրական
2) հոմանիշների

4) ստուգաբանական

13. Հետևյալ բառարաններից որի՞ բնույթին է համապատասխանում տրված բառահոդվածը (բառահոդվածը բերվում է կրճատումներով):

ԹՌՉԵԼ րոս, թռիր, թռել, չբ. 1. Թևերի օգնությամբ օդի միջով գնալ մի տեղից մյուսը փոխադրվել: Թռչունները թռչում են: 2. Անցնել օդի միջով որոշ արագությամբ, ճանապարհ կտրել: 3. փխբ. Արագ և աննկատելիորեն անցնել (ժամանակի մասին): Տարիները թռչում են:

1) ստուգաբանական

3) հոմանիշների
4) դարձվածաբանական

14. Հետևյալ բառարաններից որի՞ բնույթին է համապատասխանում տրված բառահոդվածը (բառահոդվածը բերվում է կրճատումներով):

ԴԱՍԱՎԱՆԴԵԼ, նբ. 1. Որևէ առարկա կարդալ ուսումնական հաստատությունում, դաս տալ: 2. Դասատու լինել, դասավանդումով զբաղվել:

1) դարձվածաբանական
2) ուղղագրական

4) հոմանիշների

15. Հետևյալ բառարաններից որի՞ բնույթին է համապատասխանում տրված բառահոդվածը (բառահոդվածը բերվում է կրճատումներով):

ԱՉՔԵՐԸ ԼԱՅՆ ԲԱՆԱԼ կամ ԼԱՅՆ ԲԱՑ ԱՆԵԼ,- 1. Մի անակնկալ բանի վրա զարմանալ, ապշել: Ոչինչ չհասկանալով՝ նա աչքերը լայն բացած նայեց նախագահին։ 2.1-ավ իմանալ, հասկանալ բանի էությունը: Մի կուրացած աչքերդ լայն բաց արա: 3. Ուշադիր հետևել: Աչքերդ լայն բաց, որ ամեն բան տեսնես:

1) հոմանիշների

3) բարբառային
4) բացատրական

16. Հետևյալ բառարաններից որի» բնույթին է համապատասխանում տրված բառահոդվածը (քառահոդվածը բերվում է կրճատումներով):

ՄԱՌԱԽՈՒՂ, Գ. Մշուշ, մեգ, շամանդաղ, միգապատություն, միգամածություն, մառախլապատություն, մշուշապատության մաս, բալ, (ժողմում, դուման: a

1) ստուգաբանական
2) ուղղագրական
3) բացատրական

17. Տրված բառահոդվածը բառարանի ո՞ր տեսակից է վերցված

ՀԱՄԱԿՐԱՆՔ, գ. 1. Համակրության հակում (հոգեկան), խանդաղատանք, գորով, կարեկցություն, (հնց.) աղապատանք, կրակցություն (համակրական զգացմունք՝ վերաբերմունք): 2. Տե՛ս Սեր: 3. Տե՛ս Պաշտպանություն:

1) դարձվածաբանական
2) ուղղագրական
3) բացատրական

18. Ո՞ր դարերում է միջին հայերենը եղել կենդանի լեզու:

1) 10-12-րդ դդ.

3) 11-17-րդ դդ.
4) 14 17-րդ դդ.

19. Նշված օտարազգի հայագետներից ո՞վ է «Հայ ժողովրդական դյուցազնավեպը»
ուսումնասիրության հեղինակը.

1) Հ. Պետերմանը
2) Ֆ. Վինդիշմանը

4) Ա. Մեյեն

20. Ո՞ր տողում նշված բոլոր ազգանուններն են պատկանում օտարազգի հայագետների:

1) Վավիլով, Պետրով, Լիխտենգոլց

3) Պետերման, Գոդել, Բաուման
4) Կարստ, Ֆեյդի, Շնեյդերման

21. Ո՞վ է «Բառգիրք հայկազեան լեզուի» բառարանի հեղինակը:

1) Մ. Ավգերյան
2) Մ. Չամչյան
3) Բ. Կեսարացի

22. Ո՞ր նախադասությունն է արևմտահայերեն:

1) Ցերեկը պապս նստում էր դարպասի քարին կամ էլ պառկում բակի թախտիս:
2) Նրա համար ամենից մեծ հաճույքը արտերն ու այգին ջրելն էր:

4) Ձիերը հագեցել էին կանաչից և մեզ նման մեկնվել էին գարնան արևի տակ:

Հովհաննես Շիրազի ստեղծագործական կյանքը

5 տարեկանում Հովհաննեսը թուրքերի ձեռքով ապրեց հոր ողբերգական կորուստը։ Հանդիպելով գործազրկության և իր երեխաներին ապահովելու անկարողության դժվարություններին, նրա մայրը սրտացավ որոշում կայացրեց Շիրազին մանկատանը տեղավորել՝ նրան սովից պաշտպանելու համար: Նրան հաջողվել է փախչել մանկատնից։ Հետագայում փողոցները դարձան Շիրազի տունը, որտեղ նա ապաստան էր փնտրում եկեղեցու մոտ, ծառի տակ, երբեմն՝ նույնիսկ շների ժամանակավոր բնում։

Իր ծանր իրավիճակում Հովհաննեսը ողջ մնալու համար դիմել է գողության: Այդպիսի մի դեպքի ժամանակ էր, որ ձգտող բանաստեղծը պատահաբար հանդիպեց մորը՝ ակամա դառնալով իր իսկ գողության թիրախը։ Հետագայում ապագա մեծ բանաստեղծը գրում է իր անդրանիկ գրական ստեղծագործությունը՝ «Հուշարձանը մորս» նվիրել հենց այն կնոջը, որին հանդիպել էր այդ ճակատագրական գողության ժամանակ:

Մորս սրտի հետ աշխարհն եմ չափել՝
Էլի մեծ էր նա, մեծ էր ու անգին,
Արև աչքերի լույսն է նա թափել՝
Լուսնյակ դառնալով՝ որդոց օրոցքին…
Եվ հիմա քիչ է, թե աչքերս տամ,
Թե սիրտս հանեմ ու տամ մայրիկիս,
Ախ, մայր երգելուց ինչպե՞ս կշտանամ,
Մայրս պատկերն է մայր հայրենիքիս։

ժամանակի հայտնի արձակագիրներից մեկը՝ «Տժվժիկի» հեղինակ Ատրպետը, գրական անվան որոնումների մեջ գտնվող Հովհաննես Կարապետյանին մկրտում է Շիրազ ծածկանվամբ: Ասում են Ատրպետը, կարդալով երիտասարդ բանաստեղծի գործերը, ասել է.

Համո Սահյան. Ստեղծագործությունը

Մարդիկ սիրում և կարդում են Համո Սահյանի բանաստեղծությունները։ Դրանք պահպանում են իրենց մշտական հետաքրքրությունը ժողովրդի մեջ։ Գրելով հավրժական բանաստեղծական թեմաների մասին, ինչպիսիք են մարդկությունը, բնությունը, մտավոր ներդաշնակությունը, հայրենիքը և սերը Սահյանը գերել է ընթերցողներին և ոգեշնչել նրանց շարունակելու վերադառնալ:

1958-ին լույս տեսած «Նաիրյան դալար բարդի» ժողովածուն ցույց է տալիս, թե Սարյանի ստեղծագործական «ես»-ը ով է իրականում։ «Մայրամուտից առաջ» ժողովածուն արտացոլում է Սարյանի կյանքը և ապրուսը։

Նազում ես ու շորորում զմրուխտյա քո շորերում,
Շուք արած ճամփի վրա մանկության կանաչ արտի,
Քո կանչը զնգում է զիլ իմ սրտի խոր ձորերում,
Իմ հեռու՜, հեռու՜ Նաիրյան դալար բարդի:

Ա՜խ, ասես խարույկ լինես՝ բռնկված կանաչ բոցով,
Ես հեռվից քեզ եմ գգվում կարոտով կրակ սրտի.
Լցնում ես դաշտերն ամեն հարազատ քո խշշոցով,
Իմ հեռու՜, հեռու՜ Նաիրյան դալար բարդի:

Իմ արտույտ – մանուկն ահա խաղում է քո շվաքում,
Քո փառքին երգ է շրշում շրթերով կոկոն վարդի,
Զով արա նրա կյանքին, հոր նման գգվիր անքուն,
Իմ հեռու՜, հեռու՜ Նաիրյան դալար բարդի:

Ես երգիչ հրի, սրի, շահ չունեմ քո սիրուց զատ,
Քեզ նման կանաչ կյանքով քեզ համար ելած մարտի,
Կմեռնեմ, միայն թե դու դարերում ազատ խշշաս,
Իմ հեռու՜, հեռու՜ Նաիրյան դալար բարդի

“Grade” Depression

Some children receive almost no encouragement from their parents regarding their performance at school, while other children receive too much pressure from their over enthusiastic parents which can have a negative impact on the child.

– Why do you think some parents put too much pressure on their children to perform well at school?

– What do you think the role of a parent should be in their child`s education?
Different nationalities and different households look at the practice of applying pressure on their children to study differently.

Eastern nations incline to apply more and harsher pressure on their children to perform well. This may come from their culture or how the parents’ parents treated them during their youth.

As parents want their children to have the best future and to succeed, they are trying their hardest to make this possible. Some parents may not realize what consequences the pressure may have on their children: depression, self-hatred and low self-esteem.

Parents should instead have talks with their children about not worrying too much about low school performance. Thus, children will feel loved, respected and understood by their parents.

Small business in the big market

Large businesses have big budgets for marketing and promotion and as a result, people gravitate towards buying their products.

What problems does this cause?

What could be done to encourage people to buy local products?

Nowadays, big businesses do have a big advantage over small ones; when having so much to spend on advertising their products, they can take hold of a huge part of the market share. Accordingly, small businesses struggle to find an amount of customers to keep their business up and running. And this may cause a noticable dwindling in the quality of the products in the market.

Thus, small businesses usually take the creative way of aquiring customers; social media posts, word-of-mouth marketing and more.

Some people (customers), however, do prefer to support smaller businesses, mostly local ones. When nations have a great love for their own nationalities, small local business have more space to marketize their products and reach new customers.

Small businesses in my country usually have a similar way of trying to make their products to sell well. For instance, they apply the colors of the armenian flag to their products, they use images of infamous people, and etc.

Ընհանուր տեղեկություններ հայոց լեզվի մասին

Գրաբար, հայոց հին գրական լեզուն, գործածության մեջ է եղել 5-րդ դարից մինչև 19-րդ դարի կեսը՝ գործառույթի ոլորտների աստիճանական սահմանափակումով։

Գրաբարի ուղղագրությունն ու արտասանությունը լեզուն գրի առնվելու սկզբնական շրջանում՝ 5-րդ դարում, ճշտիվ համապատասխանել են միմյանց, այսինքն, ամեն մի հնչյուն գրվել է միայն մեկ տառով, և ամեն մի տառ ունեցել է միայն մեկ անրտասանություն։ Հետագայում շատ բառերի մեջ այս կամ այն հնչյունը կամ հնչյունները պատմականորեն փոխվել են, բայց ուղղագրությունը մնացել է նույնը։

Միջին հայերեն՝ մի շարք բարբառների խումբ, որոնք պայմանականորեն միավորվում են մեկ խմբի մեջ։ Միջին հայերեն են համարում 12 – 16-րդ դարերի հայ գրականությամբ ավանդված լեզվական այն բազմազան տարրերի ամբողջությունը, որը հասկանալի էր տարբեր բարբառներով խոսող հայ ժողովրդի տարբեր հատվածներին։

Միջին հայերենով սկսում են գրել գրաբարին զուգահեռ, սակայն միջին հայերեն կիրառությունները ավելի չէին, քան գրաբարինը։ Գրիչներին շեղում էր առկա արտասանությունը։ 

Միջին հայերենի կազմավորման գործընթացը զուգադիպում է արաբական տիրապետության վերացմանը, հայ պետականության վերականգնմանը և հայ ժողովրդի տնտեսական ու մշակութային կյանքի աշխուժացմանը։

Արևմտահայ գրական լեզու, արևմտահայերեն, աշխարհաբարի կամ նոր հայերենի երկու տարբերակներից մեկը, հայ ժողովրդի արևմտյան հատվածի, այնուհետև սփյուռքահայության գրական լեզուն։ Ստեղծվել է Կոստանդնուպոլսի բարբառի հիման վրա՝ ներառելով իր մեջ «կը» ճյուղի մյուս բարբառների ընդհանրական տարրերը։

Արևմտահայ գրական լեզուն արևելահայ գրական լեզվի համեմատությամբ, ունի առանձնահատկություններ։ Պայթականների համակարգը երկաստիճան խլազուրկ է, այսինքն՝ բ, գ, դ, ձ, ջ ձայնեղները խլանում ու հնչում են փ, ք, թ, ց, չ, իսկ պ, կ, տ, ծ, ճ խուլերը, ընդհակառակն, ձայնեղանում ու հնչում են իբրև բ, գ, դ, ձ, ջ։ Ունի 6 հոլով՝ ուղղական, սեռական, արական, հայցական, բացառական, գործիական։ Անձի առումով հայցականը ձևով նման է ուղղականին (բացառությամբ դերանունների, որ երբեմն ստանում են զ նախդիրը), սեռականը՝ արականին, բացառականը կազմվում է է(ն) մասնիկով (քաղաքէն=քաղաքից, քաղաքներէն=քաղաքներից), ներգոյականի համար գործածվում է սեռականը՝ մէջ կապով (քաղաքին մէջ=քաղաքում)։

Թբիլիսիի բարբառ, ըստ Հրաչյա Աճառյանի դասակարգման՝ հայերենի ում ճյուղի, իսկ Արարատ Ղարիբյանի՝ ում և կը ճյուղերի միջճյուղային բարբառ։

Ներկան կազմվում է ու և կը մասնիկներով (ասում իմ, կօսիմ)։ Բաղաձայնական համակարգը՝ անտեղաշարժ։ Բնորոշ է ֆ հնչյունիբացակայությունը։ Վրացերենից փոխ առնված բառերում պահպանվում է կոկորդային պայթական ղ հնչյունը։

Արևելահայ գրական լեզուարևելահայերեն, աշխարհաբարի կամ նոր հայերենի երկու տարբերակներից մեկը։ Առաջ է եկել «ում» ճյուղի բարբառների և, հատկապես, Արարատյան բարբառի հիման վրա՝ XVII դ․ սկսած, հայ ժողովրդի պատմական կյանքի զարգացմանը զուգընթաց։ Արևելահայ գրական լեզուն աստիճանաբար ասպարեզից դուրս է մղել գրաբարը, ընդարձակել իր գործառնությունները և XIX դ․ կեսերին, հաստատուն դիրքեր նվաճելով գրականության մեջ, դարձել ազգային գրական լեզու։

Միսաք Մեծարենց. Կյանքը ստեղծագործության մեջ

Միսաք Մեծարենցը իմ մեջ արևմտահայերենի հանդեպ սիրո սերման ամենամեծ ազդեցություն ունեցած գրողն է։ Իր ստեղծագուրծությունները, լինելով և՛ երիտասարդական, և՛ տրտմությամբ լի, կարողանում են գերել իրեն հաջորդող սերունդներին։

Միսաք Մեծարենցի բանաստեղծություններն խորն են և նրբերանգ։ Պատկերավորումներով նա իրերին ու բնությանը շունչ է տալիս։ Բանաստեղծությունների տրամադրությունը հմտորեն ցուցադրվում է մակդիրների, համեմատությունների և փոխաբերությունների կիրառմամբ։

Մեծարենցը հայ գրականության մեջ առանձնանում է որպես բնության բանաստեղծ։ Հատկանշական է, որ նրա աշխարհայացքն ու ստեղծագործական ոգին արտացոլում են մարդասիրական էություն՝ ժողովրդավարական ենթատեքստով։ Մեծարենցը սիրո, գթության և անձնազոհության գրող է։

Թեստ 1. Միասնական

1-4

2-2

3-3

4-3

5-1

6-2

7-1

8-1

9-1

10-4

11-4

12-1

13-1

14-4

15-4

16-3

17-3

18-1

19-2

20-3

21-3

22-4

23-1

24-4

25-1

26-4

27-4

28-2

29-2

30-3

31-4

32-1

33-3

34-3

35-2

36-4

37-2

38-4

39-7

40-6

41-3

42-9

43-6

44-3

45-2/5

46-1/2/3/5

47-2/3/4

48-2/4/5

49-2/3/4

50-2/5/6/8/9

Euthanasation: Discussion

QUESTIONS TO CONSIDER

What ethical considerations should be taken into account when deciding whether to euthanize or cut life support for individuals?

How do cultural and religious beliefs influence perspectives on euthanasia and the withdrawal of life support?

In what situations, if any, do you believe it is morally justifiable to end someone’s life through euthanasia or cutting life support?

Should there be legal guidelines or regulations governing the process of euthanasia and the decision to withdraw life support?

How do advancements in medical technology and the prolongation of life impact the ethical discourse surrounding euthanasia?

What role should healthcare professionals play in end-of-life decisions, and how can they balance medical responsibilities with ethical considerations?

How might the quality of life factor into the decision-making process when considering euthanasia or discontinuing life support?

Are there circumstances where the wishes of the individual should override the concerns or objections of family members or medical professionals?

Should society invest more in palliative care and alternative end-of-life options to reduce the perceived need for euthanasia or life support withdrawal

How can open communication and advance care planning help address the complexities surrounding end-of-life decisions and potential euthanasia scenarios?

INTERESTING FACTS

Historical Perspective: Euthanasia has been a topic of ethical debate for centuries. The ancient Greeks and Romans had different views on whether assisting someone in dying was morally acceptable.Legal Variability: The legality of euthanasia and the withdrawal of life support varies globally. Some countries and states have legalized certain forms of euthanasia, while others strictly prohibit it.Physician-Assisted Suicide: In some places, physician-assisted suicide is considered a form of euthanasia. This involves a doctor providing the means for a patient to end their own life, often through a prescription for lethal medication.Advance Directives: Many individuals create advance directives or living wills to express their wishes regarding medical treatment, including the withdrawal of life support, in case they become unable to communicate.Quality of Life Debate: The decision to withdraw life support often revolves around the perceived quality of life. This subjective factor can complicate ethical discussions and decision-making processes.Cultural and Religious Perspectives: Different cultures and religions have diverse views on euthanasia. Some consider it morally acceptable under certain circumstances, while others view it as ethically wrong.Palliative Care: The development of palliative care has provided an alternative approach to end-of-life care, focusing on pain management and improving the quality of life for individuals with life-limiting illnesses.Legal Safeguards: In places where euthanasia is legalized, there are often strict legal safeguards to ensure that the decision is voluntary, informed, and made by a competent individual.Public Opinion: Public opinion on euthanasia varies widely. Surveys often show a spectrum of views influenced by cultural, religious, and personal beliefs.Technological Advances: Advances in medical technology have contributed to the complexity of end-of-life decisions. Life support systems can sustain vital functions, leading to difficult choices about when and how to discontinue them.

Կետադրություն. Շտեմարան

158. Ո՞ր նախադասության մեջ ստորակետ պիտի դրվի (նախադասությունները կետադրված չեն)։

1) Ձորի բերանում՝ կտրուկ զառիթափի տակ էր կանգնած եղբայրը՝ գայլի համար լարված թակարդը ձեռքին:

2) Պատերազմը նոր էր վերջացել կամ դեռ չէր վերջացել. հոր հագին բանակային շինել էր:

4) Հայրը երբ էր հնձել լանջի այդ խոտհարքը՝ տղան չէր կարողանում հիշել:

159. Ո՞ր նախադասության մեջ ստորակետ չպիտի դրվի (նախադասությունները կետադրված չեն):

1) Հանկարծ ծոցից հանելով տետրը սպիտակ թղթի վրա մատիտի արագ շարժումով նկարեց կնոջը օջախի մոտ նստած աչքերը օջախի քարին:

2) Նրան թվաց ֆետրե գլխարկով մարդու սպիտակ թղթերը արտացոլում են ամեն ինչ ինչպես աղբյուրի վճիտ ջուրը:

3) Եթե արևը չխոնարհվեր դեպի մայրամուտ նա առանց հոգնության երկար կմնար այդ դիրքով և չէր հագենա մրգերը քաղած և արդեն դեղնող ծառերի սոսափից:

160. Ո՞ր նախադասության մեջ բութ պիտի դրվի (նախադասությունները կետադրված չեն)։

1) Մարությանի առջև բացվեց մի ահռելի տեսարան. այս ու այն կողմ ընկած էին վեց մշակների դիակներ:

2) Ծխի սև քուլաները, հրեղեն սյունի հետ գալարվելով, ձգվում էին մինչև երկնքի աստղերը:

3) Լուսնկա մի երեկո, երբ տասնիններորդ դարը դեռ չէր հասել իր մեկ երրորդի վերջին, մի դեռատի տղամարդ ու կին (վերջինիս ձեռքից բռնել էր իննամյա մի աղջնակ) մոտենում էին Զմյուռնիայի գյուղերից մեկին:

161. Ո՞ր նախադասության մեջ բութ պիտի դրվի (նախադասությունները կետադրված չեն):

1) Այլայլված ու գրգռված տեղ հասավ Վահանը, որը, նկատելով եղբոր դիակը, ուշակորույս ընկավ գետնին:

4) Արևի շողերի միջից երևում էր կանաչով պատված բլուրը, իսկ բլրի հետևում արտերն էին:

162. Ո՞ր նախադասության մեջ բութ պիտի դրվի (նախադասությունները կետադրված չեն):

1) Նախկին ձիանոցը տան անդամների կողմից օգտագործվում էր որպես մառան:

2) Նրանք հոգնած, նյարդայնացած անցան տրորված խոտհարքի մոտով և հետևում թողեցին անհյուրընկալ բանջարաբույծին:

3) Նա, երևում է, վաղուց էր ճանաչում այդ մարդուն. չզարմացավ նրա արարքից:

Կետադրություն. Առաջադրանք

152. Ո՞ր նախադասության մեջ և-ից առաջ ստորակետ պիտի դրվի (նախադասությունները կետադրված չեն):

2) Հայոց արքայի` Տիգրան Մեծի և Միհրդատ Պոնտացու դաշինքին տեղյակ էին հակառակորդները, բայց պահանջում էին հանձնել վերջինիս։

3) Արևը նայում է պատուհանիս և խաղում է կոպերիս վրա. ես նորաբույր գարնան անսովոր ջերմությունն եմ զգում:

4) Ծովը արթնանում է, երբ արևելքում ծիրանագույնով է վառվում արևը և ոսկևորում ալիքները։

153. Ո՞ր նախադասության մեջ ու-ից առաջ ստորակետ պիտի դրվի (նախադասությունները կետադրված չեն):

1) Ոտքից գլուխ ցնցոտիների մեջ՝ նա լռելյայն քարշ էր տալիս ընդարմացած մարմինը ու գլուխը կրծքին հակած քայլում էր հևալով:

2) Երբ մեռնում են ճիչերը շփոթ

Աղմկոտ քաղաքի մարտկոցում,

Լուսերես նա նստում է ինձ մոտ

Ու հետս երազում ու լացում:

3) Անհունորեն հեռու լինելով բամբասանքից՝ ընդվզում էր քաղքենիական բանսարկության դեմ ու մշտապես այպանում էր ապաշնորհությունը։

154. Ո՞ր նախադասության մեջ և-ից առաջ ստորակետ չպիտի դրվի (նախադասությունները կետադրված չեն):

1) Աչքերիս առջև մթնեց, և այլևս ոչինչ տեսնել չկարողացա:

3) Այստեղ ամեն ինչից կազմվում է մի հոգեպարար ներկայացում, և այդ ներկայացումը ծնվում է թախծից ու տրտմությունից, սիրուց ու հրճվանքից, բայց՝ ոչ սին հպարտությունից:

155. Ո՞ր նախադասության մեջ թե-ից առաջ ստորակետ պիտի դրվի (նախադասությունները կետադրված չեն):

1) Ա՜խ, ուր էր թե գեթ մի աստղիկ ինձ տենչար

2) Ձմեռ թե ամառ նա հագած էր լինում իր միակ շորը:

3) Աշնանային այդ օրը սաստիկ շոգ էր, կարծես թե, արևը վայր չէր ուզում իջնել զենիթից:

156. Ո՞ր նախադասության մեջ ընդգծվածը չպիտի տրոհվի (նախադասությունները կետադրված չեն):

1) Դու ինձ մեղադրում ես, ինչ խոսք, դու ունես նման իրավունք:

2) Ձեզնից շատերը, իհարկե, հստակ չեն պատկերացնում իրավիճակի լրջությունը:

4) Աշխարհն էլ, այո´, գժվել է կարծես:

Ուղղակի խոսք. Առաջադրանքներ

142. Ուղղակի խոսքի փոխակերպման ո՞ր տարբերակն է ճիշտ։

– Ավելի լավ չէ՞ր լինի,- ասաց ուսուցիչը տնօրենին,որ Դուք բոլորիս համար ընդունելի որոշում կայացնեիք և մեզ չչարչարեիք:

2) Ուսուցիչն ասաց տնօրենին, թե ավելի լավ չէր լինի, որ նա բոլորիս համար ընդունելի որոշում կայացներ և իրենց չչարչարեր:

3) Ուսուցիչը տնօրենին ասաց, թե արդյոք ավելի լավ չէր լինի, որ ինքը իրենց բոլորի համար ընդունելի որոշում կայացներ և իրենց չչարչարեր:

4) Ուսուցիչը տնօրենին ասաց, որ ավելի լավ չէր լինի, որ նա իրենց բոլորի համար ընդունելի որոշում կայացներ և մեզ չչարչարեր:

143. Ուղղակի խոսքի փոխակերպման ո՞ր տարբերակն է ճիշտ:

– Սմբա՛տ,դու պետք է ներողություն խնդրես ինձնից քո անվայելուչ արարքի համար,-ասացի ես:

2) Ես ասացի, որ Սմբատը պետք է ներողություն խնդրի նրանից իր անվայելուչ արարքի համար:

4) Ես ասացի, որ Սմբատը թող ներողություն խնդրի ինձնից իր անվայելուչ արարքի համար:

144. Ուղղակի խոսքի փոխակերպման ո՞ր տարբերակն է ճիշտ:

-Երկու շաբաթ է` քույրդ չի զանգահարել,-հուզված ասաց ինձ մայրս, ապա ավելացրեց-նեղացել է ինձնից:

1) Մայրս հուզված ասաց ինձ, որ երկու շաբաթ է` քույրս չի զանգահարել, նեղացել է իրենից:

3) Մայրս ինձ հուզված ասաց ու ավելացրեց, թե երկու շաբաթ է` քույրս չի զանգահարել. նեղացել է

իրենից:

145. Ուղղակի խոսքի փոխակերպման ո՞ր տարբերակն է ճիշտ:

-Հարգելի՛ս, ես Ձեզ ոչ միայն չեմ հասկանում, այլև չեմ հավատում Ձեր անկեղծությանը,-ասաց երիտասարդը տիկնոջը:

1) Երիտասարդը ասաց հարգելի տիկնոջը, թե նա իրեն ոչ միայն չի հասկանում, այլև չի հավատում իր անկեղծությանը:

2) Երիտասարդը տիկնոջը` հարգելիին, ասաց, որ նա նրան ոչ միայն չէր հասկանում, այլև չէր

հավատում նրա անկեղծությանը:

3) Երիտասարդը տիկնոջը ասաց, որ նա իրեն ոչ միայն չէր հասկանում, այլև չէր հավատում իր անկեղծությանը:

146. Ուղղակի խոսքի փոխակերպման ո՞ր տարբերակն է ճիշտ:

-Ի՞նչ ուժով պիտի հաղթես արաբներին, Մարզպետունի իշխան, մենք կղզում ընդամենը հարյուր զինվոր ունենք,-հարցրեց թագուհին երկյուղած:

1) Թագուհին երկյուղած հարցրեց, թե Մարզպետունի իշխանը ինչ ուժով պիտի հաղթի արաբներին նրանք կղզում ընդամենը հարյուր զինվոր ունեն:

3) Թագուհին երկյուղած հարցրեց Մարզպետունի իշխանին, թե ինքը ինչ ուժով պիտի հաղթի արաբներին. իրենք կղզում ընդամենը հարյուր զինվոր ունեն:

4) Թագուհին երկյուղած հարցրեց Մարզպետունի իշխանին, թե իրենք ինչ ուժով պիտի հաղթեն արաբներին. նրանք կղզում ընդամենը հարյուր զինվոր ունեն:

147. Ուղղակի խոսքի փոխակերպման ո՞ր տարբերակն է ճիշտ:

«Չեմ հասկանում` ինչու նա չվերադարձավ, և ինչ է նշանակում այս ամենը»,-սրդողած խորհում էր նա`առերես թաքցնելով վրդովմունքը։

2) Առերես թաքցնելով վրդովմունքը` նա խորհում էր սրդողած, որ ինքը չի հասկանում` ինչու նա չի վերադառնում, և ինչ է նշանակում այս ամենը։

4) Առերես թաքցնելով վրդովմունքը՝ նա սրդողած խորհում էր, որ նա չի հասկանում, թե ինչու ինքը չվերադարձավ, և ինչ է այդ ամենը նշանակում:

148. Ուղղակի խոսքի փոխակերպման ո՞ր տարբերակն է ճիշտ:

-Դու արածներիդ մասին մտածիր, թո՛ղ` ես էլ իմ գործը անեմ,- չթաքցրած հեգնանքով ասաց մտախոհ իշխանը եղբորը։

1) Իշխանը չթաքցրած հեգնանքով մտախոհ ասաց եղբորը, որ նա թող իր արածների մասին մտածի, նա էլ իր գործը կանի:

2) Մտախոհ իշխանը չթաքցրած հեգնանքով եղբորն ասաց, որ ինքը իր արածների մասին մտածի, նա էլ իր գործը կանի:

3) Մտախոհ իշխանը չթաքցրած հեգնանքով ասաց եղբորը, որ նա թող իր արածների մասին մտածի, ինքն էլ իր գործը անի:

Դերբակայան դարձված. Շտեմարան 2

250. Ո՞ր տարբերակում է պարզ (դերբայական դարձվածով) նախադասությունը ճիշտ փոխակերպված բարդի:

Այնտեղ էր նաև Օհանը` աշխարհի չարն ու բարին տեսած, սեփական փորձով հարստացած մի ծերունի։

1) Այնտեղ էր նաև Օհանը, որը աշխարհի չարն ու բարին տեսել, սեփական փորձով հարստացել էր:

————2) Այնտեղ էր նաև Օհանը՝ մի ծերունի, որը աշխարհի չարն ու բարին տեսել էր, սեփական փորձով հարստացել:

3) Այնտեղ էր նաև Օհանը, որը աշխարհի չարն ու բարին տեսել էր և սեփական փորձով հարստացած մի ծերունի էր:

4) Այնտեղ էր նաև Օհանը, որ աշխարհի չարն ու բարին տեսած, սեփական փորձով հարստացած մի ծերունի էր:

251. Ո՞ր տարբերակում է պարզ (դերբայական դարձվածով) նախադասությունը ճիշտ փոխակերպված բարդի:

Դա արդեն մի քանի ամիս շարունակ հայ երիտասարդության սրտերը բոցավառողն էր, որ «Կայծեր» վեպի նշանավոր հեղինակն էր:

Դա արդեն մի քանի ամիս շարունակ հայ երիտասարդության սրտերը բոցավառող «Կայծեր» վեպի նշանավոր հեղինակն էր։

1) Դա «Կայծեր» վեպի այն նշանավոր հեղինակն էր, որ արդեն մի քանի ամիս շարունակ բոցավառում էր հայ երիտասարդության սրտերը: 

———2) Դա նշանավոր հեղինակն էր «Կայծեր» վեպի, որ արդեն մի քանի ամիս շարունակ բոցավառում

էր հայ երիտասարդության սրտերը: 3) Դա նշանավոր հեղինակն էր «Կայծեր» վեպի, որ արդեն մի քանի ամիս շարունակ բոցավառել էր հայ երիտասարդության սրտերը։

252. Ո՞ր տարբերակում է պարզ (դերբայական դարձվածով) նախադասությունը սխալ փոխակերպված բարդի:

1) Ռուսաց զորքերի հանկարծակի հեռանալը բոլորովին այլ կերպ էին բացատրում Անդրկովկասի մահմեդականները։ Այն, որ ռուսաց զորքերը հանկարծակի հեռացան, բոլորովին այլ կերպ էին բացատրում Անդրկովկասի մահմեդականները:

————2) Արդեն Պարսկաստանից լուրեր էին հասնում Մահմուդ խանի` դեպի Անդրկովկաս նոր արշավանքի պատրաստվելու մասին։ Արդեն Պարսկաստանից լուրեր էին հասնում Մահմուդ խանի մասին, որ պատրաստվում է նոր արշավանքի դեպի Անդրկովկաս:

3) Այդ պատճառով էլ Ղարաբաղի մելիքներն ամեն զոհողություն հանձն առան` հեշտացնելու ռուսների տիրապետությունը: Այդ պատճառով էլ Ղարաբաղի մելիքներն ամեն զոհողություն հանձն առան, որպեսզի հեշտացնեն ռուսների տիրապետությունը:

4) Իշխան Գեորգին խիստ նպաստավոր համարեց հայոց մելիքների վրաց հողի վրա բնակություն

հաստատելը: Իշխան Գեորգին խիստ նպաստավոր համարեց, որ հայոց մելիքները բնակություն հաստատեն վրաց հողի վրա:

253. Ո՞ր տարբերակում է պարզ (դերբայական դարձվածով) նախադասությունը ճիշտ փոխակերպված բարդի:

1) Թիֆլիսի քաղաքային ինքնավարության մեջ կայացած մի ժողովում պատգամավոր է ընտրվում նաև Շիրվանզադեն։

Թիֆլիսի քաղաքային ինքնավարության մեջ կայացած մի ժողովում էր, որ պատգամավոր է

ընտրվում նաև Շիրվանզադեն:

————-2) Չնայած տարիքով բավական մեծ լինելուն՝ խաղում էր իրենից մի քանի տարով փոքրերի հետ:

Թեև տարիքով բավական մեծ էր, խաղում էր իրենից մի քանի տարով փոքրերի հետ:

3) Օրերից մի օր` հոյակերտ մի դղյակի մոտով անցնելիս, տեսավ գեղանի արքայադստերը:

Երբ օրերից մի օր անցնում էր հոյակերտ մի դղյակի մոտով, տեսավ գեղանի արքայադստերը:

4) Խելք խելքի տալուց հետո ծնողները համաձայնեցին որդու՝ արտասահման մեկնելուն։

Երբ խելք խելքի տվեցին, ծնողները համաձայնեցին որդու` արտասահման մեկնելուն:

254. Ո՞ր տարբերակում է պարզ (դերբայական դարձվածով) նախադասությունը սխալ փոխակերպված բարդի:

1) Բուսականությամբ հարուստ արևելքում ծնված բանաստեղծն իր անշուք բնակարանը

շրջապատել էր բնության գեղեցիկ և գույնզգույն ժապավենով: Բանաստեղծը, որ ծնվել էր բուսականությամբ հարուստ արևելքում, իր անշուք բնակարանը շրջապատել էր բնության գեղեցիկ և գույնզգույն ժապավենով:

2) Թուրքական հեղափոխությունն ավարտվելուց հետո Սիամանթոն ուղևորվեց Ամերիկա: Երբ թուրքական հեղափոխությունն ավարտվեց, Սիամանթոն ուղևորվեց Ամերիկա:

3) Յուրաքանչյուր ճամփորդ մի տեսակ սրբազան պարտականություն է համարել Շվեյցարիային հիացմունքի տուրք վճարելը: Յուրաքանչյուր ճամփորդ մի տեսակ սրբազան պարտականություն է համարել այն, որ

հիացմունքի տուրք վճարի Շվեյցարիային: 

———4) Ամենահետաքրքիրը ոչ մեկի` մյուսի արածով գոհ չլինելն էր։ Ամենահետաքրքիրն էր, որ ոչ մեկը մյուսի արածով գոհ չէր:

Design a site like this with WordPress.com
Get started