«Ճաշացանկը» Ֆիլմի վերլուծություն

«Մի երիտասարդ զույգ մեկնում է հեռավոր կղզի՝ ճաշելու բացառիկ ռեստորանում, որտեղ խոհարարը պատրաստել է շքեղ ճաշացանկ՝ ցնցող անակնկալներով…»

Ֆիլմը թրիլլեր ժանրի է՝ սարսափի և կատակերգություն պտղունցով։ Վերլուծենք ֆիլմը՝ ըստ ճաշացանկի…

Առաջին ախուտեստ

Առաջին ուտեստը, որը փորձում են մեր պատվարժան հյուրերը՝ կիտրոնով խավիարը՝ մատուցված հում ոստրեի վրա մինյոնետով։

Ոստրեն հայտնի է որպես ամենաբարձրակարգ ծովամթերքներից մեկը. այս դեպքում այն հենց ծովն է ներկայացնում։ Բայց տարօրինակ է, որ այս ինքնով գեղեցկագույն ուտեստը մատուցվածված էր կիտրոնի խավիարով. ոչ այդքան հաջող համադրություն, ինչպես նկատում է ֆիլմի գլխավոր հերոսուհին՝ Մարգոտը։

Երկրորդ նախուտեստ

Այս նախուտեստը ֆիլմի ավարտի մոդելն է, որով խոհարարը ակնարկ է անում գալիքի մասին։

Առաջին Ուտեստ՝ «Կզղին»

Այս ուտեստը, ինչպես տեսնում եք, ֆիլմում տեսի ունեցող դեպքերի վայրն է՝ կղզին։ Ուտեստը ներկայացնելիս խոհարարը խոսում է կյանքի անցողիկության մասին, և թե ինչպես է բնությունը հավերժական, իսկ մարդիկ՝ ուղղակի անցորդներ։ Սա կրկին ֆիլմի մահացու ավարտի ակնարկ է։

Երկրորդ ուտեստ՝ «Առանց հացի ուտեստ»

Խոհարարն այս ուտեստը ներկայացում է այսպես՝

«Հացը հասարակ մահկանացուների ուտելիք է, իսկ Դուք՝ իմ հարգելի հյուրերը, հասարակ մահկանացուներ չեք, այսպիսով այսօր հաց չեք ստանա։»

Այս ուտեստի բացատրությունը ուղղակիորեն ռեզոնանսավորվում է ֆիլմի հիմնական մտքի և խոհարարի վերջնական նպատարի հետ։

Երրորդ ուտեստ՝ «Հավի տակոներ մկրատով»

Այս անգամ խոհարարը պատմում է իր մանկությունից մի դրվագ.

«Երբ փոքր էի, երեքշաբթի օրերին տակոյի օր էր։ Մի երեքշաբթի տուն եկա, հայրս սովորականի պես խմած էր, մորս էր հեռախոսի լարով խեղդում։ Չդիմացա։ Վերցրեցի խոհանոցի մտրատը, և ուղիղ իր ազդրին։ Պիտի կոդորին խփեի… Հուսով եմ այս ուտեստը լավ հուշեր կարթնացնի Ձեզ մոտ։»

Այս ուտեստի հետ մատուցվում են նաև տորտիյաներ՝ ծանոթ պատկերներով։ Սակայն այդ պատկերները այդքան էլ լավ հուշեր չեն արթնացնում։

Չորրորդ ուտեստ՝ «Խառնաշփոթը»

Պատկերված է ոչ ամբողջական ուտեստը, քանի որ ուտեստի սկզբնական հատվածը խոհարահների խումբը տարավ՝ Ջերեմիի դիակը։

«Ջերեմին լավ խոհարար է, բայց իդեալական չէ. նա երբեք իդեալական չի լինի…»

«Գունապնակը» մաքրող ուտեստ՝ «Վայրի բերգամոտի և կարմիր երեքնուկի թեյ»

«Ես հիմար էի, որ հավատում էի, որ կարող եմ բավարարել այն մարդկանց, ովքեր երբեք չեն կարող բավարարված լինել…»

Բացահայտվում է, թե ինչպես էին հրավիրյալները կապված խոհարարի հետ՝ բացի անկոչ հյուրից, ով փչացնում էր ողջ Ճաշացանկը՝ Մարգոտը։

Հինգերորդ ուտեստ՝ «Տղամարդու հիմարությունը»

Ուտեստի անունն արդեն խոսում է իր համար. այստեղ է պարզ դառնում, որ Թայլերը՝ գլխավոր հերոսուհու զուգընկերը, նախապես գիտեր վերջին ուտեստի մասին. նա տխմարաբոր վարձել էր Մարգոտին (այո´, Մարգոտը անձնավաճառ էր)՝ իմանալով, որ նրան տանում է մահվան։

Սա նաև պարզ էր խոհարարին։ Խոհարարն էլ, Մարգոտն էլ, փաստացի, աշխատում էին սպասարկման ոլորտում, խոհարարի մոտ, կարծես, հարգանք և կարկցություն է առաջանում Մարգոտի հանդեպ, ինչն էլ դառնում է Մարգոտի փրկության գրավականը։

Մարգոտի պատվերը՝ «Ավանդական չիզբուրգեր»

Մարգոտն իմանում է խոհարարի անցյալի մասին. այսպիսի չիզբուգերներ պատրաստելից խոհարաի դեմքին ժպիտ կար, ինչքան ավելի «բարձրակարգ» դարձան իր հաճախորդները, այնքան իր ժպիտը անհետացավ։ Վերջին անգամ ժպտաց հենց Մարգոտի պատվերը պատրաստելիս։

Վեցերորդ, վերջին ուտեստ՝ «Քաղցր սենդվիչ»

ԱՀա և վերջ. վերջին ուտեստով էլ հարգարժան բարձրաշխարհիկ հյուրերը ավարտեցին իրենց երեկոն։

Design a site like this with WordPress.com
Get started